Գլխավոր Блог էջ 58

Վանաձորի թիվ 19 դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները սկսվել են, Վանաձորի Չուխաջյան փողոցում

Нет описания фото.

Այս տարվա առաջին խոշոր քաղաքաշինական ծրագրերից մեկը մեկնարկեց։
Վանաձորի թիվ 19 դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները սկսվել են, Վանաձորի Չուխաջյան փողոցում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության միջոցներով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ ի պատվիրատվությամբ։
Կապալառու ` ԱԳԱԹ֊777 ՍՊԸ։

Возможно, это изображение (на открытом воздухе и текст «CAT CAT 350»)

Возможно, это изображение (карта)

Возможно, это изображение (на открытом воздухе)

 

2022 թ. փետրվարի 1-ին, Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզպետարանի վարչությունների և բաժինների համառոտ ամփոփ հաշվետվությունը, Լոռու մարզպետի մամլո ասուլիսը. (տեսանյութ)

Возможно, это изображение (3 человека и в помещении)

2022 թ. փետրվարի 1-ին, Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզպետարանի վարչությունների և բաժինների համառոտ ամփոփ հաշվետվությունը, Լոռու մարզպետի մամլո ասուլիսը:
«ՄԻԳ»հեռուստառադիո ընկերության լրագրողների հարցերը վերաբերվում էին մարզի երբեմնի հսկա շենք շինությունների և դրանց հետագա ճակատագրին, տուրիզմի և էկոլոգիայի խնդիրներին:

Возможно, это изображение (7 человек, цветок и в помещении)

Возможно, это изображение (5 человек, люди стоят, цветок и в помещении)
Возможно, это изображение (15 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից պատրաստված տեսաֆիլմում ամփոփ կերպով ներկայացված են 2021թ. Լոռու մարզում իրականացված աշխատանքները:
Անդրադարձ է կատարվում մասնավորապես քաղաքաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, հողաշինության և հողօգտագործման, զարգացման ծրագրերի և զբոսաշրջության, տեղական ինքնակառավարման և այլ ուղղություններով տարված աշխատանքներին։

 

 

 

Լուսահատիկ. Սևակ Արշակյան — «Եթե Գիշերը».

Սևակ Արշակյան «Էթե Գիշերի».
Դերասան՝ Էդգար Քոչարյան
Արտադրությունը՝ Arthur.Media, ՄԻԳ ՀՌԸ

Երբ է այս տարի նշվելու Սուրբ Զատիկը

Երբ այս տարի կնշվի Սուրբ Զատիկը և արդյո՞ք հաջորդ օրը՝ մեռելոցը,  աշխատանքային է թե ոչ | YerevanBlog

Այս տարի՝ Ս. Սարգիս զորավարի տոնը փետրվարի 12-ին է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մեծ Պահքկսկսվի փետրվարի 28-ից: Միջինքը կլինի մարտի 23-ին, Ծաղկազարդը` ապրիլի 10-ին, Ս. Հարությունը` ապրիլի 17-ին:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Աղբյուրը

Փոքրիկ ակնարկ Վանաձորի ՄԻԳ ՀՌԸ-ի մասին (տեսանյութ)

Նախկին Ինտերկապ, այժմ արդեն ՄԻԳ հեռուստառադիոընկերությունը Լոռու մարզում հիմնադրվածներից առաջինն էր, որից հետագայում առանձնացան և ձևավորվեցին մարզում գործող այլ լրատվամիջոցներ։ Միգ հեռուստաընկերությունը իր գործունեությունն սկսել է 1988թ․-ից․ սկզբում վարձույթով տեսաերիզներ և վիդեոմագնիտոֆոններ էին տրամադրում։ Իսկ 1991թ․ արդեն գործում էր որպես հեռուստաընկերություն, որի լսարանը Վանաձոր քաղաքն էր և հարակից 5 գյուղերը: Իր գործունեության ընթացքում Միգ ՀՌԸ-ն ունեցել է հասարակական հնչեղություն ու հետաքրքրություն ունեցող, սոցիալական ամենազգայուն թեմաներին վերաբերվող, ինչպես նաև ժամանցային բազմաթիվ հաղորդումներ:

Միգ հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Հարությունյանն իր և իր թիմի 30 տարիների ամենակարևոր ու ամենամեծ ձեռքբերումը համարում է անաչառ լրատվության սփռումը․

2010թ-ից նոր օրենքի ուժով մարզերում գործող բոլոր ՀԸ-ները պետք է անցնեին թվային հեռարձակման՝ ստանալով մարզային կարգավիճակ: Սա հանգեցրեց նրան, որ մարզերում գործող ՀԸ-ները կանգնեցին լուրջ ֆինանսական խնդրի առաջ: ՀԸ-ները, որոնք շարունակում էին հեռարձակվել անալոգային եղանակով, թվայնացված մարզային ՀԸ-ների կողքին կորցրեցին իրենց ֆինանսական առաջնային աղբյուրները և հիմնական գովազդատանուների մեծ մասին․ ֆինանսական խնդիրների արդյունքում ՄԻԳ ՀԸ-ը կորցրեց նաև շատ մասնագետների, որն իր բացասական ազդեցությունն ունեցավ ՀԸ ակտիվ և բարձր վարկանիշային գործունեության վրա: Այս ամենի լուծման տարբերակը Միգ ՀՌԸ տնօրենը տեսնում է մարզերի հեռուստաընկերությունների համախմբման, խոշորացման և մարզերում գործող ՀԸ-ների ցանց ստեղծելու մեջ:

Թվայնացման պատճառով մարզերի լրատվական դաշտում կորչում է ազատ մրցակցությունը, բազմակարծությունն ու բազմազանությունը, ստեղծվում է մենաշնորհի կարգավիճակ, որն էլ զրկում է լսարանին՝ այլընտրանքից:

Մարինա Անդրեասյան

ՄԻԳ ՀՌԸ

Բոլորս հավասար ենք, կամ սոցիալական ներառում

Մերօրյա հասարակության ուժեղ լինելու կարևորագույն նպատակներից է սոցիալական ներառումը: Քանի որ սոցիալական հիմնախնդիրներն առաջանում են սոցիալական մեկուսացման, սոցիալական տարբեր համակարգերից դուրս մղվելու, հասարակական տարբեր գործընթացներին մասնակցելու հնարավորությունների սահմանափակման հետևանքով, հետևաբար, դրա լուծման ճանապարհներից են սոցիալական ներառումն ու ինտեգրումը:
Սոցիալական ներառումը կօգնի մեծացնել սոցիալական մասնակցության հնարավորությունները այն անձանց համար, ովքեր իրենց անհատական առանձնահատկությունների պատճառով հաճախ բախվում են հասարակության ոչ ճիշտ վերաբերմունքին: Մեզնից յուրաքանչյուրը, լինելով հասարակության մի մասնիկը, դառնում է կամ ոչ ճիշտ վերաբերմունքի թիրախ, կամ պատճառ, եթե չունի սոցիալական ներառականության մասին տարրական գիտելիքներ: Մեր հանդիպումը նպատակ ունի քիչ թե շատ լրացնել այդ բացը, հնարավորինս բացառել մարդկանց մեկուսացումը հասարակության մեջ, որին պետք է նպաստի ընտանիքը, դպրոցը, համայնքը, աշխատավայրը և այլն: Մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր, օրենքներ, որոնք հստակ խոսում են ներառականության մասին. դիտարկենք հենց թեկուզ ներառական կրթության մասին օրենքը. այն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին է: Մեր այսօրվա նպատակներից մեկն էլ ինտեգրումից դեպի ներառում անցումն է, ինչպես մեր գաղափարներով անցնենք այս կամուրջը և այն դարձնենք գործ, ապա նաև ակտիվորեն տարածենք հասարակության լայն շրջաններում:

We are All Equal or Social Inclusion One of the most important goals of today’s society is social inclusion. As social problems arise due to social isolation, exclusion from different social systems, and limited opportunities to participate in various social processes, social inclusion and integration are therefore one of the ways to solve it. Social inclusion will help to increase the opportunities for social participation for those people who, due to their individual characteristics, often face the wrong attitude of society. Each of us, being a part of society, becomes either a target of ill-treatment or a reason for it, if we do not have basic knowledge on social inclusion. Our meeting aims at filling that gap more or less, excluding the isolation of people in society as much as possible, and this all should be promoted by the family, school, community, workplace, etc. We have many documents, laws that clearly speak about inclusion. Let’s observe the law on inclusive education. It is about children with special educational needs. Today one of our goals is to move from integration to inclusion, to cross this bridge with our ideas and make it an action, and then actively spread it to a wider segment of society.

 

Նարինե Մաթևոսյան, Narine Matevosyan

ՄԻԳ ՀՌԸ

 

Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը ևս հաստատեց՝ նախագահի թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է

Verelq News | Հայաստանի տարածքների զիջման մասին խոսք չկա. Վահագն Խաչատրյան

Armtimes.com-ը, որը պատկանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, գրում է.

Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին:

Սարգսյանի հայտարարությունից հետո մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին տարբեր անուններ շրջանառվել նախագահի հաջորդ՝ հավանական թեկնածուների վերաբերյալ:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա:

Հիշեցնենք, որ մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Գյուղմթերքների թանկացումն անխուսափելի կլինի (տեսանյութ)

Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկություն  կտրամադրվի նաև անցակետերում | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Հայաստանում պարարտանյութի գինը գրեթե եռակի անգամ թանկացել է: Ֆերմերները մտահոգ են, պարարտանյութի ու վառելիքի շուկայական այս գնորեվ հողագործությամբ զբաղվելն անհեռանկարային է:

«ԱՆԿՅՈՒՆ + 3»  ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Հրաշալի լուր. Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով մինչև… Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Եղանակը Հայաստանում. Գագիկ Սուրենյանի անակնկալ հայտարարությունը: Փետրվարի  10-14....

Հանրապետության տարածքում` Հունվարի, 30-31-ին, փետրվարի մեկից երեքը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-ից հինգ մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ տասնյոթից 20 մ/վ:Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա երեքից վեց աստիճանով:

Երևան քաղաքում՝ Հունվարի  30-31-ը, փետրվարի մեկից երեքը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բալես Նիհարած, մեծացած էր. ռազմագերիների ընտանիքները տեսագրությունների միջոցով տեսել են հարազատներին… ՆՈՐ ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

Բալես Նիհարած, մեծացած էր. ռազմագերիների ընտանիքները տեսագրությունների միջոցով տեսել են հարազատներին…ՆՈՐ ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ