Արցախում վերականգնվել է գազամատակարարումը.

450

Lurer.com | Բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և  առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ. Արտակ Բեգլարյան

Արցախում վերականգնվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։

Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ