Գլխավոր Блог էջ 39

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, իսկ քաղաքացինին ցուցաբերել համապատասխան օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա, 8 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ապրիլի 7-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Ապարան, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում, Գեղարքունիքի մարզի Շատվան-Ազատ ավտոճանապարհին։

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները

 

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են  «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները | Irakanum.am

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ի տնօրենը, նույն կառույցի երկու աշխատակիցների օժանդակությամբ, ըստ հաղորդագրության, քաղաքի գերեզմանատանը մի խումբ անձանց նախընտրած վայրերում տարածքներ տրամադրելու համար 2021 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:

Նրանք ձերբակալվել են: Տնօրենին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանի համար 2.5, իսկ ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածքները տրամադրվում են բացառապես անվճար հիմունքներով:

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնել է Հայաստանի հավաքականի կամզը.

Возможно, это изображение (12 человек, люди стоят и на открытом воздухе)

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնել է Հայաստանի հավաքականի կամզը, որը ապրիլի 12-ից 21-ը կմասնակցի Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մեր ընտրանին մրցավայր է մեկնելու 13 մարզիկով:

Եվրոպայի առաջնությունում 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Թումաս Թումասյանը, 51-ում Արեն Ասլամազյանը, 54-ում Գոռ Ազիզյանը: 57 կգ քաշային կարգում ելույթ կունենա Եվրոպայի գործող փոխչեմպիոն Մանվել Պետրոսյանը, 60-ում բրոնզե մեդալակիր Էրիկ Իսրայելյանը: 63.5 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Մկրտչյանը, 67-ում Արես Հակոբյանը, 71-ում Գարիկ Անտանոսյանը, 75-ում Տարոն Սարգսյանը: 80 կգ քաշային կարգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի Համլետ Ադամյանը, 86-ում Աղվան Ալեքսենյանը, 92-ում Ավետիք Հովակիմյանը, իսկ գերծանր քաշային կարգում Ալբերտ Հարությունյանը:

Լոռու մարզից մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ մասնակցել են «Քան» ակադեմիայի առցանց աշխատարաններին

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ներկա եղան «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի առցանց կրթական հարթակի աշխատարանների ավարտական միջոցառմանը՝ նախատեսված Լոռու մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար։
«Քան» ակադեմիայի աշխատարանների շարքն իրագործել է «Այբ» կրթական հիմնադրամը «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։
Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)
«Քան» ակադեմիայի աշխատարանների շրջանակում նախորդ տարվա սեպտեմբերից անցկացվող վերապատրաստումներում ուսուցիչները և աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու առցանց կրթական հարթակների արդյունավետ օգտագործման եղանակներին՝ յուրացնելու և փորձարկելու «Քան» հարթակի կիրառմամբ ուսումնառության նոր մեթոդներ, առավելագույն գիտելիքներ ստանալու անհատականացված կրթության ու ինքնակրթության համար հասանելի բոլոր ռեսուրսներից։ Հատկանշական է, որ Լոռիից, Կոտայքից և Տավուշից ծրագրին մասնակցել են 150 ուսուցիչներ, որոնցից 70-ը Լոռու մարզից են։
Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջունելով միջոցառման նախաձեռնությունը՝ փոխմարզպետն ընդգծեց մարզպետարանի պատրաստակամությունը հնարավորության սահմաններում աջակցելու նման ծրագրերին։
-Մենք շատ ենք կարևորում այսօրինակ ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են կրթական համակարգի բարելավմանը։ Հատկապես ողջունելի է գյուղական համայնքների մասնակցությունն այս ծրագրին։ Սա կրթության համաչափ զարգացմանն ուղղված ևս մեկ նպաստող հանգամանք է,- նշեց Գ․ Ասրյանը։
Возможно, это изображение (8 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ա․ Գրիգորյանը։
Այբ կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն իր ելույթում ընդգծեց, որ ուսուցիչները, դպրոցներում կիրառելով ստացած գիտելիքները, կարճ ժամանակ անց ակնհայտորեն կնկատեն աշակերտների առաջադիմությունը։
-Այս աշխատարանները հնարավորություն են տալիս ուսուցիչներին ընտրելու ուսուցման ամենաարդյունավետ մոդելը: «Քան» ակադեմիայի առցանց հարթակն անվճար է և բաց սովորողների և ուսուցիչների համար։ Այն առաջարկում է վարժություններ, ուսուցողական տեսանյութեր և անհատական ուսուցողական հարթակ, որտեղ սովորողն ինքն է պլանավորում իր կրթությունը,-ասաց Սոնա Կոշեցյանը։
Возможно, это изображение (14 человек и люди стоят)
📄Միջոցառման ընթացքում վերապատրաստումներ անցած ուսուցիչներն ստացան հավաստագրեր, առավել ակտիվություն ցուցաբերածները՝ խրախուսական մրցանակներ։
Միջացառմանը ամփոփվեց նաև ծրագրի շրջանակում աշակերտների համար կազմակերպված մրցույթի արդյունքները։ Մարզում առավելագույն միավորներ էին հավաքել Մարիամ Յարիբեկյանը, Գոռ Այվազյանը, Արգիշտի Մալումյանը և Կարեն Սահակյանը։
Միջոցառման շրջանակներում սերտ համագործակցության համար «Գործընկերոջ» կարգավիճակ շնորհվեց Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցին։

Լոռու մարզում կստեղծվի գործունեություն ծավալող ՀԿ-ների տվյալների ամբողջական բազա

Возможно, это изображение (8 человек, люди стоят и в помещении)

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմավորված աշխատանքային խմբի» առաջին նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը։
Возможно, это изображение (1 человек и в помещении)
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկվեցին խմբի աշխատանքային կանոնակարգի նախագծում նախապես ներկայացված փոփոխությունները։ Կանոնակարգի վերջնական տարբերակը տեղում իրականացված բաց քվեարկությամբ միաձայն արժանացավ նիստի մասնակիցների հավանությանը։
Возможно, это изображение (6 человек, люди стоят и в помещении)
Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ, խմբի անդամ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց պետական, համայնքային կառույցների և ՀԿ սեկտորի համագործակցությամբ մարզի համայնքների համար կարևորություն ունեցող զարգացման ծրագրերի իրականացման հնարավոր մեխանիզմները՝ առաջարկելով ստեղծել մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ների ներուժը և հնարավորություններն արտացոլող տվյալների ամբողջական բազա, որից հնարավոր կլինի օգտվել ծրագրեր նախաձեռնելու դեպքում։
Возможно, это изображение (6 человек, люди стоят, люди сидят, цветок и в помещении)
Վերջինս արժանացավ ներկաների հավանությանը, և որոշում կայացվեց մշակել ձևաչափ, նշված տեղեկատվությունը հավաքագրելու համար։ Առաջիկայում աշխատանքային խումբը ձեռնամուխ կլինի այդ գործընթացի իրականացմանը։