Գլխավոր Блог էջ 116

Այս հայը կառուցեց Թիֆլիսը, բայց մահացավ իր սիրելի քաղաքում աղքատության մեջ․ գիտե՞ք, թե ով է նա

Մի անգամ Բորչալուիի ավանի իր մրգատու այգիներ այցելելիս Արամյանցը ուշադրություն է դարձնում խոնավ հողատներում ապրող, իրենց գոյությունը մի կերպ պահպանող հայ գաղթականների կենցաղին: Շատ չանցած, Արամյանցը մի ընդարձակ , բարեկարգ փողոցներով, ոռոգման ջրերով, եկեղեցիով, դպրոցով գեղեցիկ ավան է կառուցում ՝80 ընդարձակ,լուսավոր ու հարմարավոտ տներով ու նվիրում նրանց: Վար ու ցանքսի համար էլ սերմացու ու հողագործական սարքավորումներ ուղարկում: Ի նշան երախտագիտության, նոր ավանի բնակիչները նրա պատվին այն անվանում են Արամաշեն:

Արամյանցի բարեգործությունն ուներ մի յուրահատկություն՝ ազգություն չէր ճանաչում: Արամաշենը կառուցելուն զուգահեռ նա օգնության ձեռք էր մեկնել հարևանությամբ գտնվող թուրքական գյուղերին: Տարբեր ժամանակներում՝ սովյալ հույներին, Բաքվի, Փոթիի բնակիչներին:

Արամյանցը Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրն էր ու վարչության անդամը: Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը:

Արամյանցը Թիֆլիսում մեծ համբավ և համաժողովրդական ճանաչում է ձեռք բերում քաղաքում կառուցած հիվանդանոցով, որն աննապադեպ էր ողջ Կովկասում: Արամյանցը առաջիններից է, որ արձագանքել էր Թիֆլիսի իշխանությունների՝ քաղաքում նոր հիվանդանոց կառուցելու կոչին: 1903թ նա քաղաքագլուխ Արգուտինսկիին հայտնում է հիվանդանոց կառուցելու պատրաստակամության մասին, պայմանով, որ այն կրելու էր իր անունը:

Հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1910թ: Սա հիվանդանոցային մեծ համալիր էր՝ կառուցված եվրոպական չափանիշներով: Մասնագետների գնահատմամբ, այն իր շինությամբ և սարքավորումներով համապատասխանում էր ժամանակակից գիտության պահանջներին: Արամյանցը ինքն էր անձամբ Եվրոպայից Թիֆլիս բերել տարածաշրջանում առաջին Ռենտգենյան սարքավորումը: «Արամյանցի հիվանդանոցը» աշխարհի առաջին հիվանդանոցներից մեկն էր, որտեղ հետազոտությունը, բուժումն, անգամ՝ վիրահատությունը կատարում էին անվճար: Ասում են, անգամ բուժանձնակազմի աշխատավարձը անձամբ Արամյանցն էր վճարում իր սեփական գրպանից: Հետագայում տարածքում ավելացել էին նոր հիվանդանոցային շինություններ: «Արամյանցի հիվանդանոցը» հիվանդանոցային համալիրի կարգավիճակ էր ստացել:

Խորհրդային տարիներին հիվանդանոցը վերանվանվել է Կլինիկական թիվ 1 հիվանդանոց, սակայն թբիլիսեցիները այն շարունակել են անվանել «Արամյանցի հիվանդանոց»:

Տարիներ առաջ քաղաքի իշխանությունները տարբեր պատճառաբանություններով հիվանդանոցն ամբողությամբ քանդեցին՝ վերացնելով հայկական հետքը: Զավեշտալին այն է, որ դրանից հետո քաղաքում լուրեր են տարածվում, իբրև հիվանդանոցը Արամյանցի է կոչվել տարածքում արևածաղիկ վաճառող պապիկի անունով:

Վրաստանի խորհրդայնացումից հետո Արամյանցը կորցրել էր ողջ կարողությունը, զրկվել հարստությունից, դիրքից: Նետվել էր իր կառուցած շենքի նկուղը՝ մատնված սովի ու աղքատության: Մահացու վիրավորանքը կոտրել էր այդ պինդ մարդուն: Նա մահացել է 1924թ աղքատության մեջ: Թաղվել է Թիֆլիսի Խոջևանքի հայկական գերեզմանոցում: Հուղարկավորությանը ներկա է եղել քաղաքի գրեթե ողջ բնակչությունը:

Վանաձորի թիվ 19 դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները սկսվել են, Վանաձորի Չուխաջյան փողոցում

Нет описания фото.

Այս տարվա առաջին խոշոր քաղաքաշինական ծրագրերից մեկը մեկնարկեց։
Վանաձորի թիվ 19 դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները սկսվել են, Վանաձորի Չուխաջյան փողոցում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության միջոցներով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ ի պատվիրատվությամբ։
Կապալառու ` ԱԳԱԹ֊777 ՍՊԸ։

Возможно, это изображение (на открытом воздухе и текст «CAT CAT 350»)

Возможно, это изображение (карта)

Возможно, это изображение (на открытом воздухе)

 

2022 թ. փետրվարի 1-ին, Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզպետարանի վարչությունների և բաժինների համառոտ ամփոփ հաշվետվությունը, Լոռու մարզպետի մամլո ասուլիսը. (տեսանյութ)

Возможно, это изображение (3 человека и в помещении)

2022 թ. փետրվարի 1-ին, Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզպետարանի վարչությունների և բաժինների համառոտ ամփոփ հաշվետվությունը, Լոռու մարզպետի մամլո ասուլիսը:
«ՄԻԳ»հեռուստառադիո ընկերության լրագրողների հարցերը վերաբերվում էին մարզի երբեմնի հսկա շենք շինությունների և դրանց հետագա ճակատագրին, տուրիզմի և էկոլոգիայի խնդիրներին:

Возможно, это изображение (7 человек, цветок и в помещении)

Возможно, это изображение (5 человек, люди стоят, цветок и в помещении)
Возможно, это изображение (15 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից պատրաստված տեսաֆիլմում ամփոփ կերպով ներկայացված են 2021թ. Լոռու մարզում իրականացված աշխատանքները:
Անդրադարձ է կատարվում մասնավորապես քաղաքաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, հողաշինության և հողօգտագործման, զարգացման ծրագրերի և զբոսաշրջության, տեղական ինքնակառավարման և այլ ուղղություններով տարված աշխատանքներին։

 

 

 

Լուսահատիկ. Սևակ Արշակյան — «Եթե Գիշերը».

Սևակ Արշակյան «Էթե Գիշերի».
Դերասան՝ Էդգար Քոչարյան
Արտադրությունը՝ Arthur.Media, ՄԻԳ ՀՌԸ

Երբ է այս տարի նշվելու Սուրբ Զատիկը

Երբ այս տարի կնշվի Սուրբ Զատիկը և արդյո՞ք հաջորդ օրը՝ մեռելոցը,  աշխատանքային է թե ոչ | YerevanBlog

Այս տարի՝ Ս. Սարգիս զորավարի տոնը փետրվարի 12-ին է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մեծ Պահքկսկսվի փետրվարի 28-ից: Միջինքը կլինի մարտի 23-ին, Ծաղկազարդը` ապրիլի 10-ին, Ս. Հարությունը` ապրիլի 17-ին:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Աղբյուրը