2022 թ. փետրվարի 1-ին, Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզպետարանի վարչությունների և բաժինների համառոտ ամփոփ հաշվետվությունը, Լոռու մարզպետի մամլո ասուլիսը:
«ՄԻԳ»հեռուստառադիո ընկերության լրագրողների հարցերը վերաբերվում էին մարզի երբեմնի հսկա շենք շինությունների և դրանց հետագա ճակատագրին, տուրիզմի և էկոլոգիայի խնդիրներին:
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից պատրաստված տեսաֆիլմում ամփոփ կերպով ներկայացված են 2021թ. Լոռու մարզում իրականացված աշխատանքները:
Անդրադարձ է կատարվում մասնավորապես քաղաքաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, հողաշինության և հողօգտագործման, զարգացման ծրագրերի և զբոսաշրջության, տեղական ինքնակառավարման և այլ ուղղություններով տարված աշխատանքներին։