Домой ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Այս հայը կառուցեց Թիֆլիսը, բայց մահացավ իր սիրելի քաղաքում աղքատության մեջ․ գիտե՞ք, թե ով է նա

Այս հայը կառուցեց Թիֆլիսը, բայց մահացավ իր սիրելի քաղաքում աղքատության մեջ․ գիտե՞ք, թե ով է նա

0
Այս հայը կառուցեց Թիֆլիսը, բայց մահացավ իր սիրելի քաղաքում աղքատության մեջ․ գիտե՞ք, թե ով է նա

Մի անգամ Բորչալուիի ավանի իր մրգատու այգիներ այցելելիս Արամյանցը ուշադրություն է դարձնում խոնավ հողատներում ապրող, իրենց գոյությունը մի կերպ պահպանող հայ գաղթականների կենցաղին: Շատ չանցած, Արամյանցը մի ընդարձակ , բարեկարգ փողոցներով, ոռոգման ջրերով, եկեղեցիով, դպրոցով գեղեցիկ ավան է կառուցում ՝80 ընդարձակ,լուսավոր ու հարմարավոտ տներով ու նվիրում նրանց: Վար ու ցանքսի համար էլ սերմացու ու հողագործական սարքավորումներ ուղարկում: Ի նշան երախտագիտության, նոր ավանի բնակիչները նրա պատվին այն անվանում են Արամաշեն:

Արամյանցի բարեգործությունն ուներ մի յուրահատկություն՝ ազգություն չէր ճանաչում: Արամաշենը կառուցելուն զուգահեռ նա օգնության ձեռք էր մեկնել հարևանությամբ գտնվող թուրքական գյուղերին: Տարբեր ժամանակներում՝ սովյալ հույներին, Բաքվի, Փոթիի բնակիչներին:

Արամյանցը Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրն էր ու վարչության անդամը: Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը:

Արամյանցը Թիֆլիսում մեծ համբավ և համաժողովրդական ճանաչում է ձեռք բերում քաղաքում կառուցած հիվանդանոցով, որն աննապադեպ էր ողջ Կովկասում: Արամյանցը առաջիններից է, որ արձագանքել էր Թիֆլիսի իշխանությունների՝ քաղաքում նոր հիվանդանոց կառուցելու կոչին: 1903թ նա քաղաքագլուխ Արգուտինսկիին հայտնում է հիվանդանոց կառուցելու պատրաստակամության մասին, պայմանով, որ այն կրելու էր իր անունը:

Հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1910թ: Սա հիվանդանոցային մեծ համալիր էր՝ կառուցված եվրոպական չափանիշներով: Մասնագետների գնահատմամբ, այն իր շինությամբ և սարքավորումներով համապատասխանում էր ժամանակակից գիտության պահանջներին: Արամյանցը ինքն էր անձամբ Եվրոպայից Թիֆլիս բերել տարածաշրջանում առաջին Ռենտգենյան սարքավորումը: «Արամյանցի հիվանդանոցը» աշխարհի առաջին հիվանդանոցներից մեկն էր, որտեղ հետազոտությունը, բուժումն, անգամ՝ վիրահատությունը կատարում էին անվճար: Ասում են, անգամ բուժանձնակազմի աշխատավարձը անձամբ Արամյանցն էր վճարում իր սեփական գրպանից: Հետագայում տարածքում ավելացել էին նոր հիվանդանոցային շինություններ: «Արամյանցի հիվանդանոցը» հիվանդանոցային համալիրի կարգավիճակ էր ստացել:

Խորհրդային տարիներին հիվանդանոցը վերանվանվել է Կլինիկական թիվ 1 հիվանդանոց, սակայն թբիլիսեցիները այն շարունակել են անվանել «Արամյանցի հիվանդանոց»:

Տարիներ առաջ քաղաքի իշխանությունները տարբեր պատճառաբանություններով հիվանդանոցն ամբողությամբ քանդեցին՝ վերացնելով հայկական հետքը: Զավեշտալին այն է, որ դրանից հետո քաղաքում լուրեր են տարածվում, իբրև հիվանդանոցը Արամյանցի է կոչվել տարածքում արևածաղիկ վաճառող պապիկի անունով:

Վրաստանի խորհրդայնացումից հետո Արամյանցը կորցրել էր ողջ կարողությունը, զրկվել հարստությունից, դիրքից: Նետվել էր իր կառուցած շենքի նկուղը՝ մատնված սովի ու աղքատության: Մահացու վիրավորանքը կոտրել էր այդ պինդ մարդուն: Նա մահացել է 1924թ աղքատության մեջ: Թաղվել է Թիֆլիսի Խոջևանքի հայկական գերեզմանոցում: Հուղարկավորությանը ներկա է եղել քաղաքի գրեթե ողջ բնակչությունը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here