Գլխավոր Блог էջ 25

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար

Լարս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքը, Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված), Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համարդժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային, Ալագյազ-Արթիկ (բուք) ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Նիգավան և Սարալանջ գյուղերում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձորի Մ. Խորենացու անվան N17 ավագ դպրոց ,,Մեր տան ճրագն է մայրս,, 11դ դասարանի միջոցառում. (տեսանյութ)

ՀՀ ԿԳՆ Վանաձորի Մ. Խորենացու անվան N17 ավագ դպրոց ,,Մեր տան ճրագն է մայրս ,, 11դ դասարանի միջոցառում…

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհը փակ է (տեսանյութ)

Ժամը 14։00 սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին ձյունը թափվել է սարից և փակել ճանապարհը:

Թատրոնի միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր ոլորտի մի շարք գործիչների:

Возможно, это изображение (16 человек и люди стоят)

Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել արտիստներին, բեմի նվիրյալներին մարզի թատերարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի և անձնվեր աշխատանքի համար։
— Թատրոնը մարդկության երազների, վեհ գաղափարների կերտման, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքների համադրման դարբնոց է։ Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին մենք փնտրել ենք նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործիչների հանդեպ: Ջերմորեն շնորհավորում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին, մաղթում ստեղծագործական նորանոր նվաճումներ, լեփ-լեցուն դահլիճներ, սիրող ու գնահատող հանդիսատես,-ասել է նա։
Возможно, это изображение (11 человек, люди стоят, цветок и в помещении)
Թատերարվեստի զարգացման գործում ունեցած գնահատելի ավանդի, բարեխիղճ և անձնվեր աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրերի են արժանացել Ալավերդու քաղաքային թատրոնի արտիստներ Անահիտ Բեգջանյանը, Սիրվարդ Նազարյանը, Վարդիթեր Ստեփանյանը, Արթուր Սիմոնյանը, Լիլիթ Երեմյանը, Տիգրան Զարգարյանը,Վանաձորի Տիկնիկային թատրոնի արտիստներ Ռուզաննա Մարջարյանը, Վասիլ Նազլուխանյանը, Արսինե Արսենյանը, Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի արտիստներ Հերիքնազ Բաղդասարյանը, Գրիշա Հարությունյանը, Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Մխիթարյանը, Արթուր Պապիկյանը, Քրիստինե Ալիխանյանը, Մարիամ Ղևոնդյանը, լուսային սարքավորումների ծառայության պետ Խաչիկ Միրզոյանը։
Գնահատանքի ու ջերմ խոսքերի համար ներկաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզի ղեկավարին և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը՝ ի դեմս վարչության պետ Արամ Գրիգորյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի։

Հայաստանում կատարվել է վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից մեկը

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր բացառիկ վիրահատություն է կատարվել` ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։

Վիրահատությունը կատարվել է երկու փուլով՝ որովայնի հատվածում անջատվել է ստամոքսը, իսկ կրծքավանդակի հատվածում՝ կերակրափողը։ Անգամ բաց եղանակով կատարելու դեպքում` այն վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից է, իսկ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակների կիրառումը բժիշկներից բարձր որակավորում և մասնագիտական մեծ հմտություններ է պահանջում։

Այս մոտեցումը թույլ է տալիս խուսափել որովայնի և կրծքավանդակի երկու մեծ կտրվածքից, ինչը նվազեցնում է վիրահատական տրավմատիզացիան և ցավային համախտանիշը։

Հետվիրահատական վերականգնումն ավելի արագ է անցնում. հիվանդը երկար չի մնում պառկած, ինչը նպաստում է թոքերի և աղիների աշխատանքի ավելի արագ վերականգնմանը։

Պացիենտը 1970թ․ ծնված տղամարդ է, որի մոտ ախտորոշվել է ստամոքսի կարդիալ հատվածի (կերակրափողի և ստամոքսի միացման հատված) քաղցկեղ։ Նա ստացել է 4 կուրս նեոադյուվանտ (նախավիրահատական) քիմիաթերապևտիկ բուժում, որի ֆոնին դիտվել է դրական դինամիկա՝ ուռուցքի փոքրացում։ Վիրահատությունից առաջ ուռուցքն ունեցել է 5սմ տարածվածություն կերակրափողի երկայնքով։ Վիրաբուժական թիմը որոշել է լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակներով կատարել ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ ավշային համակարգի հեռացումով, իսկ մարսողական տրակտի ամբողջականությունը վերականգնելու համար ստամոքսի մնացած՝ դիստալ հատվածից ձևավորել խողովակ և միացնել կերակրափողին։

ՀՀ-ում կատարվել է վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից մեկը

Վիրաբուժական թիմի անդամներն են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը, թորակալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, թոքային-վիրաբույժ Արմեն Խանոյանը, ինչպես նաև Ռուսաստանից հրավիրված մասնագետ, Մոսկվայի թիվ 62 քաղաքային ուռուցքաբանական հիվանդանոցի թորակալ վիրաբուժության գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Դմիտրի Սեխնիաձեն։ Վերջինս ունի բարձրագույն որակավորում «թորակալ վիրաբուժություն» մասնագիտությամբ:

Վիրահատությունից հետո պացիենտը դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության ներքո, մինչև օրգանիզմը ամբողջությամբ կոմպենսացնի հեռացված ստամոքսի գործառույթը։

Հայաստանի հրաձիգները 7-րդ ոսկին են նվաճել Նորվեգիայում

a1+strelba

Նորվեգիայի Համար քաղաքում այսօր ավարտվել է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության մամուլի ծառայությունը, մրցումների վերջին օրը մեր հրաձիգները նվաճել են հերթական երկու մեդալները: Թիմային միքս, 20+20 կրակոց վարժությունում, հաղթող են ճանաչվել Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը:

Հովհաննես Մարգարյան-Լիլիթ Մկրտչյան զույգը զիջել է ընդամենը մեկ միավորով և բավարավել 2-րդ տեղով:

Հայաստանի հավաքականը, որը հանդես է եկել 12 մարզիկներով, ընդհանուր հաշվարկով նվաճել է 10 մեդալ` 7 ոսկի և 3 արծաթ:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղություն հաստատելու իր օրակարգին. Պապոյանը՝ Իրանի խորհրդարանի նախագահին

Որոշ ճյուղերում արտադրության և արտահանման ցուցանիշների աճ է գրանցվել. Գևորգ  Պապոյան - Shabat.am

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ նամակ է հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին:

«Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին»,- գրել է նա:

Նամակում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում վերջին ռազմական ներխուժումը և ադրբեջանական այն գործողությունները, որոնք նպատակ ունեն Արցախում հումանիտար աղետ և էթնիկ զտում առաջացնել:

Պապոյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին։

 

Էդմոն Մարուքյան. «Կանանց ակադեմիա» ծրագրի շրջանակներում հերթական բանախոսությունը նվիրված էր «Կանանց դերը քաղաքականության մեջ» թեմային

Возможно, это изображение (8 человек и люди стоят)

«Կանանց ակադեմիա» ծրագրի շրջանակներում հերթական բանախոսությունը նվիրված էր «Կանանց դերը քաղաքականության մեջ» թեմային, որը ներկայացրեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Возможно, это изображение (14 человек, люди стоят и в помещении)
Բանախոսության ընթացքում ընդգծվեց կանանց ակտիվ մասնկակցության կարևորությունը ինչպես համայնքային, այնպես էլ համապետական մակարդակներում՝ շեշտադրելով անձնային և մասնագիտական որակների շարունակական զարգացման անհրաժեշտությունը։
Բանախոսությանը հետևեց ակտիվ հարցուպատասխանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին

Возможно, это изображение (5 человек, люди сидят и люди стоят)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և Տիգրան Արզաքանցյանը: