Երևանում, Շիրակում և Լոռիում անցած շաբաթ պարեկների ծառայության արդյունքները

340

Ապրիլի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1829 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 100, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 147 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 122-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 765-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 40 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։
Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 638 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 63 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 19, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 92 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 3-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 71-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 206-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 4 անձի։
Նույն ժամանակահատվածում Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 887 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 54 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 78 անձ։ 5 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 74-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 534-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 16 անձի՝ բացահայտելով ապօրինի ծառահատման դեպքեր։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ