Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին Վանաձորն ունեցավ ակտիվ մասնակցություն։ Ավանդույթի համաձայն՝ առավոտյան ժամը 9:00-ին Վանաձորի Հայքի հրապարակում տրվեց շաբաթօրյակի սկիզբը:
Համայնքապետարանի աշխատակազմից ձևավորված 5 խումբ մեկնեց հանձնառված տարածքներ։

Շաբաթօրյակին մասնակցեցին համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների շուրջ 1200 աշխատակիցներ, համատիրությունները և այգիների վարձակալները:
Նշենք, որ համապետական շաբաթօրյակին ընդառաջ Վանաձոր համայնքում հայտնաբերվել են ընդհանուր 40 աղբի կուտակման վայրեր, համայնքը բաժանվել է 5 գոտու։ Շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավվել է 2 բազմաֆուկցիոնալ տրակտոր և 10 բեռբատար մեքենա:

Համայնքապետարանի աշխատակազմի կողմից մաքրվեցին և բարեկարգվեցին Համբարձումյան փողոցը, բուսաբանական այգու տարածքը, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 40-ամյակին նվիրված հուշարձանի, Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձանի և նախկին մանկատան տարածքները։