Գլխավոր Блог էջ 31

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին մարդատար մեքենան բռնկվել է ու այրվել՝ բետոնե արգելապատնեշին հարվածելուց հետո

Ապրիլի 18-ին, ժամը 04:31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքից դեպի Քոբայր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Nissan Tiida» (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։02-ին, մարվել՝ 05։12-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով մինչև +30-33

Summer is here: coping in the hot weather | Practice Business

Հայաստանի տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 14-17 մ/վ արագություն:

 

Եվս երկու հաղթանակ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

Եվս երկու հաղթանակ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Այս անգամ հաղթանակ են տոնել 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանն ու 60 կգ քաշային էրիկ Իսրայելյանը, որոնց համար սա այս առաջնությունում արդեն երկրորդ հաղթանակն էր։ Իսրայելյանը հաղթել է ռումինացի Ֆլորին Քամինին, իսկ Մկրտչյանը իռլանդացի Անտուան Թոմաս Մքդոնալդին։

Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան։

Շնորհավոր Սուրբ Զատիկ. ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ… ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ…

Շնորհավոր Սուրբ Զատիկ

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ….

Մենք նշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը` Տիրոջ հաղթանակը, հաղթանակ ոչ միայն մահվան, այլև չարի նկատմամբ: Հաղթանակ, որն ինչպես Աստծունն է, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրինը, քանի որ Աստծո Որդին մարդացավ և որպես Մարդ մերժեց մեղքն ու չարիքը` Իր աստվածային զորությամբ: Աստված Իր մարդեղությամբ մեր մարդկային բնությունը ևս մասնակից ու հաղթող դարձրեց չարի դեմ պայքարում: Ամենքս անդամներն ենք Քրիստոսի մարմնի և կոչված ենք պայքարելու չարիքի, կործանումի ու մահվան դեմ:
Եկեղեցին Հիսուսի հրաշափառ Հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև նա է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն:

Սուրբ Զատիկ Bavnews․am

«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ….
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ…

Հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթական ելույթները Բուլղարիայում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Возможно, это изображение (5 человек и люди стоят)

Հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթական ելույթները Բուլղարիայում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։ Նախ հաղթական օրվա մեկնարկը դրեց 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը առավելության հասավ էստոնացի Մաքսիմ Մակառովի նկատմամբ։ Այնուհետև բացահայտ առավելությամբ մոլդովացի մրցակցին հաղթեց 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։ Հաղթանակներ տոնեցին նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանն ու 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը։ Ընդ որում Հովակիմյանը թուրք մրցակցին հաղթեց բացահայտ առավելությամբ։ Մրցակցի առողջությունից ելնելով մրցավարները 3- րդ ռաունդում դադարեցրին մենամարտն ու հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին։

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա