ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ….
Մենք նշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը` Տիրոջ հաղթանակը, հաղթանակ ոչ միայն մահվան, այլև չարի նկատմամբ: Հաղթանակ, որն ինչպես Աստծունն է, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրինը, քանի որ Աստծո Որդին մարդացավ և որպես Մարդ մերժեց մեղքն ու չարիքը` Իր աստվածային զորությամբ: Աստված Իր մարդեղությամբ մեր մարդկային բնությունը ևս մասնակից ու հաղթող դարձրեց չարի դեմ պայքարում: Ամենքս անդամներն ենք Քրիստոսի մարմնի և կոչված ենք պայքարելու չարիքի, կործանումի ու մահվան դեմ:
Եկեղեցին Հիսուսի հրաշափառ Հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև նա է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ….
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ…