Գլխավոր Блог էջ 135

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գագիկ Բեգլարյանը ներկայացել է դատախազություն

 

 

 

SafeYOU-ի հնարավորությունների մասին (փոդքասթ)

Մարիամ Թորոսյանը SafeYOU հավելվածի հիմնադիրն ու տնօրենն է․ Հավելվածն ստեղծել է, որ մարդիկ, հատկապես կանայք և երեխաները պաշտպանված զգան իրենց բռնություններից․․․

 

Դեկտեմբերի 26-29-ը սպասվում է… Ինչ եղանակ կլինի

Դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Լոռու մարզի Դարպաս գյուղի մոտակայքում մեքենան կախվել է ձորակը. օգնել են փրկարարները

Ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:52-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել հարակից ձորը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

 

14-ամյա հայ գեղասահորդուհին պատմության մեջ առաջին անգամ երկու քառակի ռիտբերգեր է արել (տեսանյութ)

 

Կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ ռուսաստանցի հայ գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը երկու քառակի ռիտբերգեր ցատկ է կատարել մրցումներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Դա տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնությունում ազատ ծրագրի կատարման ժամանակ։

Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։

Նշենք, որ Ադելյա Պետրոսյանը մարզվում է Էթերի Թութբերիձեի ղեկավարությամբ։

Ավելի վաղ 14-ամյա Ադելյա Պետրոսյանը Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ քառակի ռիտբերգեր ցատկ էր կատարել:

https://www.youtube.com/watch?v=sbrnwEuTtkk