Գլխավոր Блог էջ 126

Հրանտ Դինքի սպանությունից անցել է 15 տարի…

Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է

Պոլսահայ նշանավոր մտավորական, լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 15 տարի անց էլ Թուրքիայում նրան չեն մոռացել: Այսօր էլ հազարավոր մարդիկ արդարության պահանջով հավաքվել էին «Ակօսի» նախկին խմբագրության շենքի դիմաց հարգելու նրա հիշատակը: Այս տարվա կարգախոսն է «15 կիսատ տարի»:

Արարողության կազմակերպիչները ողջունեցին նաև Թուրքիայում անարդարացիորեն բանտարկված մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին, ակտիվիստներին, որոնք տարիներ շարունակ ճաղերի հետևում են։ Վստահեցրեցին, որ Դինքի դատավարությունն ավարտված չի համարվի, քանի դեռ արդարությունը չի հաստատվել։

Ներդրումային շրջանառու հիմնադրամները կշարունակեն գործել Լոռու մարզի բնակավայրերում

 

Возможно, это изображение (7 человек и люди стоят)

«#Խազեր» ՀԿ-ն #ՄԱԶԾ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցությամբ դեռևս նախորդ տարի Լոռու մարզի 6 համայնքում նախաձեռնել էր ներդրումային շրջանառու հիմնադրամների ստեղծումը:
Հիմնադրամը նորարարական ֆինանսական մեխանիզմ է, որը համայնքներին օգնում է ունենալ շրջանառու միջոցներ՝ առավել անկաշկանդ կերպով ծրագրեր իրագործելու էներգախնայողության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Ներդրվող միջոցներն օգտագործվում են էկոլոգիական խնդիրներ լուծելու համար և որոշ ժամանակ անց վերադարձվում են հիմնադրամին՝ շարունակական կարգով համայնքներում այլ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Նախորդ տարի Լոռու մարզի #Արևաշող, #Լուսաղբյուր, #Ճոճկան, #Վարդաբլուր, #Լեռնավան, #Մեծ Պարնի համայնքներում հիմնադրամների միջոցներով կառուցվել են ֆոտովոլտային արևային կայաններ: Արևաշող, Լուսաղբյուր, Ճոճկան համայնքներում կայանները տեղադրվել են սուբվենցիոն միջոցներով, ներդրումը համայնքների փոխարեն կատարել են հիմնադրամները:
Այժմ նշված բնակավայրերն ընդգրկվել են խոշորացված համայնքների կազմում, հետևաբար հիմնադրամների գործունեության իրավական կարգավիճակի հետ կապված խնդիրներ են առաջանում:
Возможно, это изображение (13 человек, люди стоят и цветок)
Հարցի կարգավորման նպատակով այսօր քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում, որին ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Մհեր Խեչումյանը, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի համակարգող խորհրդի անդամներ և փորձագետներ Մասիս Սարգսյանը և Սարգիս Մարկոսյանը, ՄԱԶԾ ԳԷՀ ՓԴԾ-ի նախագծի իրականացնող, «Խազեր» ՀԿ-ի գլխավոր փորձագետ Արամ Գաբրիելյանը, համայնքների ղեկավարներ և ՏԻՄ ներկայացուցիչներ:
Փոխմարզպետ Գոռ Ասրյանը կարևորեց հիմնադրամի գործունեությունը և հույս հայտնեց, որ 6 համայնքների օրինակը կիրառելի կլինի մյուս բնակավայրերի համար: Քննարկումների արդյունքում կարևորվեց այն, որ խոշորացվող բնակավայրերի պարագայում իրավահաջորդ հանդիսանա խոշորացված համայնքը:
Ներկաներն իրենց խոսքում ընդգծեցին նշված բնակավայրերի հաջողված փորձի ընդօրինակումը նաև մյուս համայնքներում, եթե ցանկանում են էներգախնայող համակարգի, ջերմամեկուսացման կամ ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված խնդիրեր լուծել իրենց բնակավայրերում:
ՄԱԶԾ ԳԷՀ ՓԴԾ-ի փորձագետները նշեցին, որ իրենք բաց են համայնքների հետ համագործակցության համար, պատրաստ են խորհրդատվություն տրամադրել, որպեսզի իրագործվող ծրագրերն արդյունավետ ընթացք ունենան, և ներդրումներն արդարացված լինեն:

Լոռու մարզում բեռնատար մեքենաներ մնացել են խցանման մեջ.

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ – Armenia Today

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է։

Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն, տեղումներ են նաեւ Լոռու մարզում։

Վաղ առավոտից բեռնատար մեքենաները չեն կարողանում երթեւեկել։ Թեեւ որոշ հատվածներում կատարվում էին աղատրման աշխատանքներ, սակայն այս պահին Սպիտակի ոլորաններում շատ մեքենաներ մնացել են խցանման մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լոռու մարզում մաթեմատիկա առարկայի օլիմպիադային մասնակցել է 155 աշակերտ

Возможно, это изображение (4 человека и в помещении)

Այսօր Լոռու մարզում մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը մաթեմատիկա առարկայից: Մասնակցել է 155 աշակերտ, որոնցից 41-ը՝ 8-12-րդ, 114-ը՝ 5-7-րդ դասարանների աշակերտներ: Օլիմպիադան անցկացվում է Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցում:
Օլիմպիադաների մարզային փուլը կշարունակվի մինչև փետրվարի 15-ը, ապա լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու արդեն հանրապետական փուլին:
Հիշեցնենք, որ առարկայական օլիմպիադաների տարածքային փուլն անց է կացվել նախորդ տարվա նոյեմբեր ամսին և ունեցել է աննախադեպ մասնակցություն՝ շուրջ 5900:
Օլիմպիադաների արդյունքների և մասնակիցների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այցելելով https://www.olymp.am/ կայք:

Թալանել են հայտնի բանկերից մեկի վարչության պետի բնակարանը. հափշտակել են ոսկյա զարդեր…

Verelq News | Երեւանում թալանել են գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի  պետի տունը

Այսօր՝ հունվարի 19-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից, ով հայտնել է, որ գալով տուն հայտնաբերել է տունը թալանված:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է,  որ,  հավանաբար,  հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից  մինչև  ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:

Երևանում կնոջ ննջասենյակից 5 միլիոն դրամի ոսկեղեն են գողացել

Փաստի առթիվ քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են  նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է նաև, որ ինքը աշխատում է  հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ: