Լոռու մարզում բեռնատար մեքենաներ մնացել են խցանման մեջ.

806

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ – Armenia Today

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է։

Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն, տեղումներ են նաեւ Լոռու մարզում։

Վաղ առավոտից բեռնատար մեքենաները չեն կարողանում երթեւեկել։ Թեեւ որոշ հատվածներում կատարվում էին աղատրման աշխատանքներ, սակայն այս պահին Սպիտակի ոլորաններում շատ մեքենաներ մնացել են խցանման մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ