Գլխավոր Блог էջ 105

Սուրբ Սարգսի մասունքակիր աջը…

Нет описания фото.

Սուրբ Սարգսի մասունքակիր աջը՝ պատրաստված մեր ժամանակաից, տաղանդաշատ, Մեծ վարպետի՝ Մամիկոն Մխիթարյանի արվեստանոցում:
Պահպանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Սուրբ Սարգսի տոնը.

Սուրբ Սարգիս (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, երիտասարդների օրհնության օր), Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից է։
Այս տարի, Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնը նշում է փետրվարի 12-ին:
Нет описания фото.
Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Ըստ ավանդության Սուրբ Սարգիսն իր նահատակվելուց առաջ մի աղոթք է արել՝
Տեր Աստված, բոլոր նրանց ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն քեզ և ինչ-որ բան կխնդրեն քեզանից, իրականություն դարձրու: Այսինքն` դա մեծագույն սիրո դրսևորում է՝ նա այնքան խորը նվիրյալ քրիստոնյա է, որ չի մտածում՝ Աստված ինձ այս չարչարանքներից հեռու պահիր կամ փրկիր, ասում է՝ երբ ես կնահատակվեմ, կլինեմ քո հավատարիմ զինվորը, սակայն այն բոլոր քրիստոնյաները, որոնք նեղության մեջ կլինեն, իմ անունը կտան աղոթի ժամանակ, լսիր նրանց:
Ահա այս պատճառով Հայ Առաքելական եկեղեցին նրան դարեր շարունակ իբրև սիրո բարեխոս է ընդունել և Սուրբ Սարգսի տոնն էլ կոչվում է սիրո տոն:
Возможно, это изображение (в помещении)

2021 թվականին Լոռու մարզի 38 համայնքներում իրականացվել է 4.5 մլրդ դրամ արժողությամբ 108 ծրագիր. (տեսանյութ)

2021 թվականին Լոռու մարզի 38 համայնքներում իրականացվել է 4.5 մլրդ դրամ արժողությամբ 108 ծրագիր:

Մարզպետ Արամ Խաչատրյանի խոսքով՝ մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են զբոսաշրջության, առողջապահության, կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության և շատ այլ ոլորտներ։
Չնայած առկա դժվարություններին, մարզկենտրոն Վանաձորն ու մարզի մյուս համայնքներն ավելի բարեկարգ ու գրավիչ դարձնելու համար 2022-ին ևս մշակվելու են սուբվենցիոն ծրագրեր, կատարվելու են հստակ քայլեր։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՈՒԵՐԼԻՖՏԻՆԳԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

Օրինականացրել են 80 ինքնակամ կառույց, վճարել փաստացի չկատարված աշխատանքների դիմաց. կոռուպցիոն չարաշահումներ Սպիտակի համայնքապետարանում ...

Փետրվարի 10-ին Սպիտակի համայնքապետարանում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալեց Սպիտակ համայնքի բնակիչ, Հայաստանի Պաուերլիֆտինգի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների դոցենտ Գագիկ Սարոյանին և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ պատանիների հավաքականի մարզիչ, «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիչ Գոռ Բարսեղյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը և աշխատակազմի   առաջատար մասնագետ Մելանյա Դանիելյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2022 թվականի ուժային եռամարտի բնագավառում անելիքները, ինչպես նաև Սպիտակ խոշորացված համայնքը «Առողջ մարմնում առողջ ոգի» ծրագրում ընդգրկելու վերաբերյալ։

ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը խոստացավ համայնքում կազմակերպել Հայաստանի առաջնություններից մեկը, որը հետագայում կկրի շարունակական բնույթ։ Գագիկ Սարոյանը նշեց, որ Սպիտակ խոշորացված համայնքն արդեն ունի Աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ և սպորտի վարպետներ և արդեն 5 տարի է, ինչ Սպիտակի Պաուերլիֆտինգի հավաքականը՝ ի դեմս մարզիչ հանրապետական կարգի մրցավար Գոռ Բարսեղյանի, զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը վստահեցրեց, որ համայնքում շարունակվելու են ուշադրության կենտրոնում պահվել թե՛ մարզադպրոցները և թե՛ մարզիկները, ինչն էլ կխթանի մեր համայնքում  մասսայական սպորտի զարգացմանը։ Քննարկվեց նաև մարզիկների բարձրագույն կրթություն ստանալու կարևորությունը, որոնց ապագայում հնարավորություն կտրվի դառնալու  մարզիչներ, ուսուցիչներ, սպորտի վարպետներ։ Պաուերլիֆտինգի նախագահը նշեց նաև, որ «Այսօրվա մարզիկը վաղվա զինվորն է»  և թո՛ղ Սպիտակ համայնքի մարզիկների ձեռքբերումները օրինակ ծառայեն մյուսների համար՝ հզորացնելով մեր հանրությունը։

Թիվ 21 դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմի հերոս Արման Աղվանյանի անվան դասարան

Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արման Աղվանյանի անվան դասարան։ Ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար  Քրիստինե Մադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, հերոսի ընտանիքի անդամները, հարազատներ, դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում կատարվեց օրհնության կարգ՝ ձեռամբ Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանի։ Ապա սկսվեց մշակութային մասը։ Դպրոցի սաների կատարմամբ հնչեցին երգ, ասմունք, ցուցադրվեց տեսագրություն, որում հնչում էր հերոսի ձայնը։ Դասարանում բացվեց Արման Աղվանյանի անվան անկյուն, որտեղ ներկայացված են նրա մեդալներն ու պատվոգրերը։ Հերոսի տատիկը դպրոցին նվիրեց Արմանի գրադարանը։

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի | Լրագիր

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 11-ի և 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 12-13-ը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-13-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: