Домой ԼՈՒՐԵՐ Համայնքների կալանավորված ղեկավարներ եւ կառավարման ճգնաժամ ՏԻՄ-երում. «Region5+» (ամբողջական տեսանյութ)

Համայնքների կալանավորված ղեկավարներ եւ կառավարման ճգնաժամ ՏԻՄ-երում. «Region5+» (ամբողջական տեսանյութ)

0
Համայնքների կալանավորված ղեկավարներ եւ կառավարման ճգնաժամ ՏԻՄ-երում. «Region5+»  (ամբողջական տեսանյութ)

Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ճգնաժամը երկրում հանգուցալուծվե՞ց, թե՞ ոչ. ընդդիմության և իշխանության գնահատականները տարբեր են: Բայց որ ճգնաժամը տեղափոխվեց տեղական ինքնակառավարման մարմիններ, ակնհայտ է:

Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո շատ համայնքներ դեռ ցնցվում են: Փաշինյանի թիմը պարտվեց Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Գորիսում, Մասիսում, Մեղրիում, Կապանում, Վեդիում և մի շարք այլ համայնքներում:

Նիկոլ Փաշինյանը, արձանագրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասսայական պարտությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում, այսպես արձագանքեց. «ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»:

Գնանք «Քաղաքացիական պայմանագրի» «երազանքի հետքերով» և տեսնենք՝ ընտրություններին և դրանից հետո ինչ տեղի ունեցավ Հայաստանի մի շարք համայնքներում: Չնայած հիշյալ հայտարարությանը, պարզվեց՝ երազանքի պատկերացումները հայտարարվածից տարբեր են: Ընտրություններից առաջ և հետո քրեական գործեր ի հայտ եկան:

#Region5+-ի հերթական թողարկումը դիտեք MIG հեռուստաընկերության եթերում.

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here