Սուրբ Սարգսի մասունքակիր աջը…

Սուրբ Սարգսի տոնը.






2021 թվականին Լոռու մարզի 38 համայնքներում իրականացվել է 4.5 մլրդ դրամ արժողությամբ 108 ծրագիր:


Փետրվարի 10-ին Սպիտակի համայնքապետարանում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալեց Սպիտակ համայնքի բնակիչ, Հայաստանի Պաուերլիֆտինգի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների դոցենտ Գագիկ Սարոյանին և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ պատանիների հավաքականի մարզիչ, «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիչ Գոռ Բարսեղյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը և աշխատակազմի առաջատար մասնագետ Մելանյա Դանիելյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2022 թվականի ուժային եռամարտի բնագավառում անելիքները, ինչպես նաև Սպիտակ խոշորացված համայնքը «Առողջ մարմնում առողջ ոգի» ծրագրում ընդգրկելու վերաբերյալ։

ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը խոստացավ համայնքում կազմակերպել Հայաստանի առաջնություններից մեկը, որը հետագայում կկրի շարունակական բնույթ։ Գագիկ Սարոյանը նշեց, որ Սպիտակ խոշորացված համայնքն արդեն ունի Աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ և սպորտի վարպետներ և արդեն 5 տարի է, ինչ Սպիտակի Պաուերլիֆտինգի հավաքականը՝ ի դեմս մարզիչ հանրապետական կարգի մրցավար Գոռ Բարսեղյանի, զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը վստահեցրեց, որ համայնքում շարունակվելու են ուշադրության կենտրոնում պահվել թե՛ մարզադպրոցները և թե՛ մարզիկները, ինչն էլ կխթանի մեր համայնքում մասսայական սպորտի զարգացմանը։ Քննարկվեց նաև մարզիկների բարձրագույն կրթություն ստանալու կարևորությունը, որոնց ապագայում հնարավորություն կտրվի դառնալու մարզիչներ, ուսուցիչներ, սպորտի վարպետներ։ Պաուերլիֆտինգի նախագահը նշեց նաև, որ «Այսօրվա մարզիկը վաղվա զինվորն է» և թո՛ղ Սպիտակ համայնքի մարզիկների ձեռքբերումները օրինակ ծառայեն մյուսների համար՝ հզորացնելով մեր հանրությունը։

Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արման Աղվանյանի անվան դասարան։ Ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Մադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, հերոսի ընտանիքի անդամները, հարազատներ, դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում կատարվեց օրհնության կարգ՝ ձեռամբ Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանի։ Ապա սկսվեց մշակութային մասը։ Դպրոցի սաների կատարմամբ հնչեցին երգ, ասմունք, ցուցադրվեց տեսագրություն, որում հնչում էր հերոսի ձայնը։ Դասարանում բացվեց Արման Աղվանյանի անվան անկյուն, որտեղ ներկայացված են նրա մեդալներն ու պատվոգրերը։ Հերոսի տատիկը դպրոցին նվիրեց Արմանի գրադարանը։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 11-ի և 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 12-13-ը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 11-13-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: