Լոռու մարզում մարտի ընթացքում տեղացած ձյան աննախադեպ ծավալի պատճառով մեծացել է բնական աղետների վտանգը (տեսանյութ)



Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։ Օպերատիվորեն դեպքի վայր հասած Քաջարանի ոստիկանները նկատել են, որ խանութի սրահից դիմակավորված անձ է դուրս եկել ու փախել, իսկ ևս երկուսը խանութում են։
Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայանալով՝ պահանջել է հանձնվել։ Այդ ընթացքում դիմակավորված անձինք ինքնաձիգով կրակել են։ Գնդակը, բարեբախտաբար, ոստիկանին չի դիպել։ Բաժանմունքի պետը սկսել է բանակցել։ Տագնապով օգնության են հասել Սյունիքի մարզային վարչության ու տարածքային բաժինների օպերատիվ խմբերը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Բանակցությունները շարունակվել են, ինչի արդյունքում դիմակավորված անձինք դուրս են եկել խանութից, բերման ենթարկվել ու ձերբակալվել։
Նրանք Քաջարան քաղաքի 28 և 30 տարեկան բնակիչներ են։ Ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել խանութից փախած անձին, որը ևս ձերբակալվել է։ 29-ամյա երիտասարդը նույնպես Քաջարանի բնակիչ է։
«Կալաշնիկովի» ինքնաձիգն ու «Ջ-1» նռնակն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։


Ի թիվս այլ թանկացումների, պարարտանյութի և դիզելային վառելիքի պարագայում ևս գնաճ է արձանագրվել: Մեկ պարկ պարարտանյութը շուկայում 21-25 հազար դրամ է վաճառվում, 1 լիտր դիզվառելիքը՝ 550 դրամ։ Գյուղացիներից ոմանք քանդել են այգիները, այգեգործությունն, ասում են, ընտանիք չի կերակրում։
Հիշեցնենք, որ նույն պատճառներով հազարավոր հեկտարներով այգիներ քանդվեցին 90-ական թվականներին, և Արմավիրում, օրինակ, խաղողագործությունը նորից սկսեց զարգանալ 2005-2010 թթ.-ից։ Այսօր Արմավիրի մարզի խաղողագործները պնդում են, որ խաղողագործությամբ զբաղվելն այլևս եկամտաբեր չէ…

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք։
Նախօրեին կատարվել է 1998 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 0 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8611 մահվան դեպք է արձանագրվել։
1 օրում առողջացածների թիվը՝ 26։