Գլխավոր Блог էջ 25

Երևանում, Շիրակում և Լոռիում անցած շաբաթ պարեկների ծառայության արդյունքները

Ապրիլի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1829 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 100, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 147 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 122-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 765-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 40 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։
Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 638 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 63 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 19, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 92 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 3-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 71-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 206-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 4 անձի։
Նույն ժամանակահատվածում Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 887 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 54 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 78 անձ։ 5 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 74-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 534-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 16 անձի՝ բացահայտելով ապօրինի ծառահատման դեպքեր։

ԱԻ նախարարը պարգևատրել է երեխայի կյանքը փրկած քաղաքացուն

Ապրիլի 27-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրումը՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով՝ Դեբեդ գետից դուրս էր բերել 2-ամյա փոքրիկին և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն:

«Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ պարգևատրել ու շնորհակալություն հայտնել Ժիրայր Պողոսյանին: Այստեղ են ՃԿՊԱ ուսանողները, ովքեր ավարտում են Ակադեմիան և հնարավոր է ընտրեն փրկարարի մասնագիտությունը: Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,- նշել է նախարարը:

Ճանապարհային շինարարությամբ զբաղվող Ժիրայր Պողոսյանը չի բացառում, որ գուցե ապագայում որոշում կայացնի համալրել փրկարար ծառայողների շարքերը: Հիմա մի բան է անհանգստացնում՝ երեխայի առողջական վիճակը:

«Գնացել եմ երեխային օգնելու նպատակով: Միակ բանը, որ մտածում էի՝ նրան փրկելն էր: Երբ արդեն գրկումս էր, ձեռքերս դողում էին, թե ինչպես եմ մեքենա վարել՝ չգիտեմ: Պարտք էր, որ կատարեցի: Հիմա միայն երեխայից լավ լուրի եմ սպասում. այսօր կամ վաղն անպայման կայցելեմ նրան»:

Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ երեխան այս պահին գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. կա դրական դինամիկա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով` ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական պարտքը կատարելու համար Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, արժանացել՝ դրամական պարգևի:

2-ամյա երեխան ընկել է Դեբեդ գետը. նրան փրկել և հիվանդանոց է հասցրել մի երիտասարդ (տեսանյութ)

 

Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 17։30-ի սահմաններում Ալավերդու Դեբեդ թաղամասի հատվածում գետն է ընկել երկու տարեկան երեխա։ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ծառայությունում դեպքը գրանցել են քաղաքացու ահազանգից հետո։

Վարարած գետը երեխային քշել-տարել է մոտ 2 կմ։ Այդ ընթացքում որոնողական աշխատանքները շարունակել են ինչպես փրկարարները, այնպես էլ սովորական քաղաքացիները։ Երեխային գտել և հիվանդանոց է հասցրել մի երիտասարդ։

Մանրամասները՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում.

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես արդեն հրապարակվել է, այսօր Ալավերդի քաղաքում 2-ամյա աղջիկն ընկել է Դեբեդ գետը։ Երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատել է երեխային ու դուրս բերել գետից։

Քիչ առաջ Սանահին Սարահարթ թաղամասում այցելել եմ երեխայի ընտանիքին։ Մինչ այդ այցելել եմ Ալավերդու ԲԿ, որտեղից երեխային տեղափոխել են Վանաձորի ԲԿ։ Ըստ բժիշկների` երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Երեխան գիտակցության է եկել, սրտի աշխատանքը, սատուրացիան նորմալ է։ Այս պահին բժիշկները շարունակում են հետազոտությունը, Երևանից Վանաձոր է հասել շտապօգնության ևս մեկ բրիգադ։

Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը, 26-27-ը սպասվում է… Առաջիկա օրերի եղանակը.

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Էմանուել Մակրոնը վերընտրվել է. Նախնական տվյալներով՝ գործող նախագահը ստացել է ձայների 58,2 տոկոսը

Էմանուել Մակրոնը Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական  լրատվական գործակալություն

Էմանուել Մակրոնը հաղթանակ է տանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Նախնական տվյալներով՝ գործող նախագահը ստացել է ձայների 58,2 տոկոսը: Նրա մրցակից, «Ազգային միասնություն» կուսկացության առաջնորդ Մարին Լե Պենը ստացել է 41,8 տոկոս ձայն: Սա ամենաբարձր արդյունքն է ծայրահեղ աջակողմյան ուժերի համար, հայտնում է RFI-ն:

Աջակենտրոն ուժերը չեն անցել: Հասարակական կարծիքի հարցումները մինչեւ վերջին պահն էլ հուշում էին Մակրոնի հաղթանակի մասին, սակայն վտանգ կար, որ իշխանության կգա Մարին Լե Պենը:

Հաղթանակի դեպքում Մարին Լե Պենը մտադիր էր 13 ավտոբուսից կազմված շարասյունը ղեկավարող մեքենայով անցնել Փարիզով մեկ՝ անցնելով իր նախընտրական արշավի խորհրդանիշ դարձած երթուղով՝ Բուլոնյան անտառից մինչեւ Հանրապետության հրապարակ:

Նշվում է, որ ընտրությունների երկրորդ փուլն աչքի է ընկել մասնակցության ցածր հայտով: