Գլխավոր Блог էջ 139

ԱՄՆ-ն նախատեսում է մեկնարկել օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Ամերիկյան «Մոդերնա» ընկերությունը նախատեսում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ հատուկ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսել 2022թ.-ի սկզբին։

Հայտարարության մեջ նշված է, որ հաշվի առնելով «օմիկրոն» շտամի տարածման արագությունը և գոյություն ունեցող պատվաստանյութերի ուժը, մոդերնայի խթանիչ դեղաչափը կծառայի առաջին հերթին հենց այս շտամի դեմ։

«Մոդերնան կշարունակի մշակել հատուկ պատվաստանյութ այս շտամի համար։ Հույս ունենք, որ դրա կլինիկական փորձարկումները կմեկնարկեն 2022թ.-ի սկզբին»,-նշված է ընկերության հայտարարության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում։ ԱՀԿ-ն այս շտամը դասակարգել է որպես անհանգստություն առաջացնող։

Հավերժ ներկա…

Հավերժ ներկա…

«Մանկական Եվրատեսիլ 2021». Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի փայլուն ելույթը (տեսանյութ)

Возможно, это изображение (1 человек)Փարիզում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը, որում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան։

Մալենան  14 տարեկան է, ասում է՝ 7 տարի երազել է այս բեմում Հայաստանը ներկայացնելու մասին։ Սա «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը դառնալու Մալենայի երրորդ փորձն էր։ Հաղթանակից հետո ելույթի ժամանակ Մալենան չկարողացավ զսպել արցունքները։

Նախորդ տարի նա արդեն ընտրվել էր «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակ, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով մեր երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Հանրային հեռուստաընկերությունը չեղարկել էր միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:

Մալենայի իրական անունն Արփի է։ Նա դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։

Հիշեցնենք, որ Հայաստանը հաղթել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2010»–ին։ Այն ժամանակ երկիրը ներկայացնում էր Վլադիմիր Արզումանյանը։

 

 

ՀՀ տարածքում ձյուն է տեղում, կան փակ ավտոճանապարհներ. մանրամասներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ ժամանակավորապես փակ է նաև Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը՝ քարաթափման վտանգի պատճառով: Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում և Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։ Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քանդակագործ, գեղանկարիչ, բանահավաք` լոռեցի Բոգդան Հովհաննիսյան

 

Վանաձորցի քանդակագործ Բոգդան Հովհաննիսյան` աշխարհի ամենազբաղված ու  ամենաազատ մարդը. Լուսանկարներ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Արդեն 20 տարի է՝ լոռեցի Բոգդան Հովհաննիսյանն ամեն առավոտ շտապում է իր արվեստանոց՝ իր մուսայի մոտ։ 66 ամյա Բոգդանը մասնագիտությամբ քանդակագործ է, և որքան էլ իրեն համոզում է «միայն դրանով զբաղվել», մինևնույն է՝ նկարչության, երաժտության և տրամաբանական խնդիրներ հորինելու համար ժամանակ միշտ գտնում է։