Դանակահարություն Դսեղում (փոդքասթ)

1277

Դսեղի բնակիչներ Հրայր Սահակյանը և Շահեն Քոչարյանը շուրջ 10 տարուց ավելի է խնդիրներ ունեն: Ինչպես նշում է Հրայր Սահակյանը, փորձությունը հասավ նաև իր քրոջ տղային, որն իր մոր հետ բնակվում իրենց տանը: Դեպքը տեղի է ունեցել 2019թ․ մարտի12-ին․ մանրամասների մասին, որպես ականատես, պատմում է Հրայր Սահակյանը:

Վիրավոր Պետրոս Քոչարյանին Հրայր Սահակյանը և իր տղան անմիջապես տեղափոխել են գյուղի ամբուլատորիա, սակայն ամբաստանյալը դրանով չի բավարարվել:

Դատական նիստերն, ըստ տուժողի պաշտպան Աստղիկ Պապիկյանի, անընդհատ տարբեր պատճառաբանություններով հետաձգվել են․ փոխվել է մի քանի դատավոր։ Այժմ գործը քննվում է դատավոր Լուսինե Ալավերդյանի կողմից: Դատական գործընթացի ձգձգվելու հետ կապված՝ փաստաբանն իր տեսակետն ունի:

Սակայն հույս է հայտնում, որ նոր դատավորը կիրականացնի արդար դատաքննություն:

Փաստաբան Աստղիկ Պապիկյանը նշեց նաև, որ  Շահեն Քոչարյանի ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցը սխալ է ընտրված, քանի որ գործով տուժողների ընտանիքը ապրում է վախի մթնոլորտում:

Աստղիկ Պապիկյանը նշեց նաև, որ միջնորդություն են ներկայացրել դատարան, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Սակայն դատարանը հետաձգել է միջնորդության քննարկումը, նշելով, որ որոշակի ապացույցներ հետազոտելու կարիք կա. Այս հարցում մասնավորապես կարևորվում է մի վկայի հարցաքննությունը, որից էլ կախված է միջնորդության քննարկումը:

Գործում ներգրավված մյուս վկաների հետ կապված՝ փաստաբանը նշեց, որ դատավարությունը ձգձգվելու արդյունքում վկաների մի մասն արդեն դեպքի մանրամասները լավ չեն հիշում, մյուսներն էլ վախի մթնոլորտում են ապրում, և դա բարդացնում է դատական պրոցեսը:

2021թ․ նոյեմբերի 16-ին կայացած դատական նիստում վկաների հարցաքննության փուլն էր։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2022թ․ հունվարի 26-ին:

Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն,
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:   Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ