Գլխավոր Блог էջ 111

Երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում

B75I0284

«Գիտեք, որ երեկ աշխատանքային այցով Երևան են ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելազյորովը և հանդիպում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և մեր գործընկերների հետ։ Պիտի ասեմ, որ շատ կարևոր առանձնահատկություն ունի այս այցը. ըստ էության, մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, որովհետև երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։

Գիտեք, որ մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, և պայմանավորվածությունների անբաժանելի մաս է հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք և այն պետք է գործի՝ Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության շրջանակում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Երեկվա այցը, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված: Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը։

03 Փետրվար 2022 hy Հայերեն en English ru Русский 168 News Նիկոլ Փաշինյանի «պարտքը»՝ ադրբեջանցիներին. Հադրութը և Շուշին պետք էր կորցնել Արմեն ...

Իհարկե, իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ որևէ դեպքում, բայց այս դինամիկայով շարունակելու պարագայում կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական։ Կրկին եմ ասում՝ քանի դեռ երկաթուղին չի կառուցվել, և առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ»։

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ երկկողմ ինտենսիվ քննարկումների փուլ կմտնենք, որովհետև «Ռուսական երկաթուղիներ» կորպորացիան ոլորտում աշխարհի լրջագույն կառույցներից է, և այն ներուժը, փորձը և տեղեկատվությունը, որ նրանք տիրապետում են, իհարկե, շատ կարևոր է այս նախագծի իրականացման և հետագա շահագործման համար։ Նաև պետք է նշել, թե ինչ հոսքերի վերադասավորում տեղի կունենա, լինեն դա գլոբալ՝ Հյուսիս-հարավ, թե Արևելք-արևմուտք լոգիստիկ ուղղությունները և նաև տարածաշրջանում, համագործակցության արդյունքում մենք այդ ներուժի գնահատականի մեջ ունենալու ենք համապարփակ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա, ի վերջո, նաև գնահատել այս ծրագրի եկամտաբերությունը և ապագա ֆինանսական մոդելի ճիշտ կառուցումը։

Մեկնարկել է ՀՅԴ-ի 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը

Մեկնարկել է ՀՅԴ-ի 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանը, որը քիչ առաջ է մեկնարկել «Դվին հոլ» համալիրում, մասնկացում են նաեւ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայաստանի» եւ «Պատիվ» ունեմի» պատգամավորներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ այլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Возможно, это изображение (9 человек, люди стоят и в помещении)

 

Բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր՝ մարզի մի շարք համայնքներում

 

Возможно, это изображение (9 человек, люди стоят и на открытом воздухе)
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Նրանք մասնակցել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ (UNDP) աջակցությամբ բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսին։

Возможно, это изображение (небо)

Կարևորելով էներգարդյունավետության բարձրացման առանցքային նշանակությունը, ինչպես նաև հանրապետության բնակարանային ֆոնդի պահպանումը և դրանով իսկ բազմաբնակարան շենքերի շահագործման ժամկետի ավելացումը՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որպես բացառություն, 2020 թվականից ընդգրկվել է հանրապետության բնակավայրերի բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետ արդիականացման ծրագիրը, որն իրականացվում է եռակողմ՝ կառավարության, համայնքի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։

Նախարարը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի աջակցությունն՝ ուղղված ինչպես հանրային շենքերի՝ մանկապարտեզների ու դպրոցների, այնպես էլ՝ բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացմանը։ Նա հույս է հայտնել, որ այս տարի ևս ծրագիրն ակտիվորեն կշարունակվի և համայնքներն ու ոչ էներգարդյունավետ բազմաբնակարան շենքերի բնակիչները, տեսնելով կատարված աշխատանքների արդյունքները, նույնպես ցանկություն կհայտնեն մասնակցելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրին։

Возможно, это изображение (19 человек, люди стоят и на открытом воздухе)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նույնպես կարևորել է համագործակցությունը բոլոր կողմերի միջև։ Նա նշել է, որ ծրագիրն արդյունավետ է՝ ինչպես բնակիչների համար խնայողություններ կատարելու, այնպես էլ՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման տեսանկյունից։

Նաթիա Նացվլիշվիլին ևս ողջունել է արդյունավետ համագործակցությունը ՀՀ կառավարության և համայնքների հետ շենքերի էներգարդյունավետության բարձրացման գործում և հավաստիացրել, որ ՄԱԶԾ-ն, որպես զարգացման գործակալություն, կշարունակի իր ակտիվ գործունեությունն՝ ուղղված ոլորտի ծրագրերի ընդլայնմանը՝ հաշվի առնելով բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։

2020 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են 8 համայնքների թվով 55 բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացման ծրագրեր, որոնցից 38-ը՝ ամբողջական արդիականացմամբ, իսկ 17-ը՝ մասնակի։ Ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2,4 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 1.61 մլրդ դրամ։

Լոռու մարզի Սպիտակ, Ախթալա, Ստեփանավան և Տաշիր համայնքներում, Տավուշի մարզի Իջևան և Արարատի մարզի Վեդի համայնքների 28 շենքերի աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։ Ընթացքի մեջ են Սյունիքի մարզի Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքների բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության ծրագրերը։

Возможно, это изображение (5 человек и люди стоят)

2021 թվականին հաստատված ծրագրերից իրականացվում են թվով 30 բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացման ծրագրեր՝ 987,14 մլն դրամ ընդհանուր արժեքով Լոռու մարզի Ախթալա, Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան և Տավուշի մարզի Դիլիջան ու Բերդ համայնքներում։ 2021 թվականին հաստատված ևս 16 շենքերի էներգարդյունավետության արդիականացման աշխատանքներ կիրականացվեն 2022 թվականին՝ Լոռու մարզի Վանաձոր ու Տաշիր համայնքներում։

Այս ծրագրով ջերմարդիականացված շենքերում էապես կրճատվում են ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը, ինչպես նաև սեփականատերերը խնայում են ջեռուցման և հովացման կոմունալ ծախսերի շուրջ 50 տոկոսը։ Որպես հավելյալ օգուտ՝ կարելի է նշել նաև տվյալ շենքերում բնակարանների շուկայական արժեքի 10-15 տոկոսով բարձրացումը։

 

 

 

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի, էմանուել Մակրոնի եւ Շառլ Միշելի հեռավար հանդիպումը

Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:

Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։

Պեկինի Ազգային մարզադաշտում մեկնարկել է ձմեռային Oլիմպիական խաղերի բացման արարողությունը

Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը

Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում խաղերի մայրաքաղաքում։ Տարբեր ելույթներից հետո տեղի կունենա մասնակիցների ավանդական շքերթը, որին կմասնակցեն 91 ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ։

Հունաստանի հավաքականը բացել է մասնակիցների շքերթը, իսկ վերջինը մարզադաշտ կմտնեն Չինաստանի ներկայացուցիչները։

Օլիմպիական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին։ Պեկինում կայանալիք խաղերում կխաղարկվի 7 սպորտաձևի 109 հավաքածու:

Հայաստանի պատվիրակության դրոշը տանում էին դահուկորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդ Թինա Կարապետյանը:

Возможно, это изображение (8 человек и люди стоят)

May be an image of 3 people, people standing and stadium