Պեկին-2022. Դահուկորդ Միքայել Միքայելյանը 47-րդն է

564

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միքայելյանը 57-րդ համարի ներքո սկսեց պայքարը սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում: Հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ եզրագիծը հատեցին 49 մարզիկներ, 21-ը դուրս մնացին պայքարից:

Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոլշունով, ով մրցատարածությունը հաղթահարեց 1:16:09 արդյունքով: Երկրորդ տեղում ռուս Դենիս Սպիտսովն է, բրոզե մեդալակիր դարձավ Ֆինլանդիայից Լիվո Նիսկանենը:

Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմ դասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի 15-ին է:

Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է:

Պեկին-2022. Հայտնի են Հայաստանի դրոշակակիրները - Պանորամա | Հայաստանի նորություններ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ