Միքայել Արամյանցը XIX դարի հայ ձեռնարկատեր, նավթարդյունաբերող, մեծ բարերար ու հասարակական գործիչ էր:
Ախթալայում պահպանվել է Արամյանցից Հայաստանին ժառանգություն մնացած միակ արժեքավոր հիշողությունը` 32հա տարածքով: Շվեյցարիայում ճամփորդելիս նա մի գեղեցիկ դղյակ է տեսնում և այնքան է հավանում, որ վերադառնալով Թիֆլիս` նշանավոր ճարտարապետ Բզողլուն ուղարկում է Շվեյցարիա` այդ կալվածքը`տեսնելու և նախագծելու դրա նմանակը, որը և կառուցում է Ախթալայում: Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կոռտը:

Ո՞րն է հանրային, պետական շահի տեսանկյունից արդար. Արամյանցի ապարանքը հանրային գերակա շահի սահմանմամբ գնել սեփականատիրոջից, (կամ պարզել, եթե ապօրինի գույք է՝ ետ բերել, տեղյակ չեմ), կարգի բերել ու թանգարան սարքել կամ մեկ այլ հանրօգուտ նպատակի ծառայեցնել, թե՞ թողնել քանդվի, հետո քարերը տանեն՝ գոմ սարքեն, տախտակեղենը վառեն, տեղն էլ պլաստիկից բուրգերնոց դնել…
Լեւոն Բարսեղյան
