Գլխավոր Блог էջ 95

Հայաստանի ամենաթանկարժեք աշակերտները. (տեսանյութ)

Շիրակի մարզի հյուսիսի ամենահեռավոր գյուղ՝ Շաղիկ, ուղևորվելը ձմռանն էլ, ամռանն էլ հեշտ չէ: Մարզկենտրոն Գյումրիից ընդամենը 41 կմ է հեռու, բայց մեկուսացած է. ձմռանը տևական բքի ու առատ ձյան պատճառով, ամռանը՝ քարուքանդ ճանապարհների: Շաղիկը Կարսի մի մասնիկն է Հայաստանում: Այն Հայաստանին է մնացել 1920-21 թվականներին Կարսի մարզը Թուրքիային անցնելուց հետո: Բայց պատմական նշանակությանը հակառակ, այստեղ զարգացման հեռանկարներ չկան: Մոտ 30 մշտական բնակիչ ունի, դպրոցն էլ փակման վտանգի առջև է:               

MIG TVR

44-օրյա պատերազմում որդի կորցրած 100-ից ավելի ծնողներ որոշել են երեխա ունենալ. (տեսանյութ)

Iravaban.net - Երեխա ունենալ պատրաստվող, կամ մինչև 2 տարեկան երեխա ունեցողները պետք է իմանան․ փոփոխություն https://iravaban.net/336444.html | Facebook

 

44-օրյա պատերազմում որդի կորցրած 100-ից ավելի ծնողներ որոշել են երեխա ունենալ։ Պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն Էդուարդ Համբարձումյանն ասում է, որ որդեկորույս 28 կին այս պահին հաշվառված է որպես հղի։
Տեսանյութն ամբողջությամբ շուտով  #MIG TVR -ի եթերում:

 

 

Կաթնաղբյուր համայնքում հանքային ջրերի գործարանի կառուցման հարցը կրկին օրակարգում է

Հանքավանում կբացվի հանքային ջրերի խոշոր գործարան` մինչև 200 աշխատատեղով -  Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը ընդունել է չինացի գործարարներին, որոնց հետ քննարկվել է Կաթնաղբյուր համայնքում հանքային ջրերի գործարանի կառուցման հարցը։ Արմեն Գրիգորյանը նշել է, որ Ստեփանավանի համայնքապետարանը ողջունում է նախաձեռնությունը, հատկապես որ ստեփանավանցիների համար կստեղծվի 50-60 աշխատատեղ։ ՀՀ կառավարությունը ևս նպաստում է այս նախաձեռնության իրականացմանը, ծրագիրն այժմ ակտիվ բանակցությունների փուլում է։

Արտակարգ. Վանաձորի խանութներից մեկում տեսագրվել են երկրաշաւժի ցնղումները. տեսանյութ

Магазин люстр в Орле – Добрый свет – ДОБРЫЙ СВЕТ

Արտակարգ. Վանաձորի խանութներից մեկում տեսագռվել են երկրաշաւժի ցնղումները. Տեսանյութ

Շինանյութի խանութ-սրահը, որը գտնվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորում, նույնպես գրանցել է երկրաշաւժի ժամանակ տեղի ունեցած ցնցումները.

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

 

Մոտեցել են մեզ՝ բոյեվոյ զենքերով․ Խնապատի բնակիչ (տեսանյութ)

Թշնամին հերթական անգամ կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ: Այս անգամ թիրախում հայտնվել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողները՝ Ասկերանի շրջանում: Մեկ այլ դեպքում էլ՝ ադրբեջանական զինծառայողները զենքի սպառնալիքով, գյուղացիներին չեն թույլատրել գյուղամերձ այգիները մտնել: Արցախի հանրայինի ռեպորտաժը.