Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցը իրենց անսպասելի այցով և ներկայությամբ պատվեցին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե- Տոլոչկիենեյը, դեսպանատան առաջին քարտուղար պարոն Էվալդաս Գալվանաուսկասինը:
Հյուրերին դիմավորեցին Վանաձոր համայնքի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի ժ/Պ Քրիստինե Մադոյանը և «Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց ԿՈՒՀ» ՀՈԱԿ- տնօրեն Վարդան Դոլմաջյանը: Այցի շրջանակներում քնարկվեցին մշակութային փոխհամագործակցության տարբեր ծրագրեր: