Գլխավոր Блог էջ 74

Պեսկով. Մոսկվան Կիևին հայտնել է Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ գործողությունը դադարեցնելու պայմանները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան Կիևին հայտնել է Ուկրաինայում ռուսական զինված ուժերի հատուկ գործողությունը դադարեցնելու պայմաններ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ գործողությունը կարող է ավարտվել «ցանկացած պահի», եթե Ուկրաինայի իշխանությունները կատարեն ռուսական կողմի պայմանները։

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է փոփոխի Սահմանադրությունը և հրաժարվի «ցանկացած բլոկին» միանալու հավակնություններից։ Բացի այդ, նա պետք է ճանաչի Ղրիմը որպես ռուսական, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։

«Մենք փաստացի ավարտում ենք Ուկրաինայի ապառազմականացումը։ Մենք դա ավարտին կհասցնենք… Նրանք (ուկրաինացիները) պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները»,- ասել է Պեսկովը:

Հայաստանի կադաստրի կոմիտեն 1 շաբաթ ժամանակ է տալիս.

Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված  տարածքներից

Կադաստրի կոմիտեի հայտարարությունը․

2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման վերջնաժամկետը մարտի 15-ն է։ Մինչև մարտի 15-ը հաշվառում չիրականացնելու դեպքում 2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինություններն այլևս ենթակա չեն լինի օրինականացման։

Հիշեցնենք, որ նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվելու է։

Օրենքով նախատեսված է ինքնակամ կառույցների հաշվառման համար հետևյալ ժամանակացույցը.

 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ
կառույցները պետք է հաշվառել մինչև 2022 թվականի մարտի 15-ը։

 Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։

 Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների
վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև
2024 թվականի հունվարի 1-ը։

 Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած
համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում`
հաշվառել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։

Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։ Հարկավոր է իմանալ, որ հաշվառված լինելը դեռևս չի երաշխավորում, որ ինքնակամ կառույցը կօրինականացվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ կառույցը համապատասխանի օրենսդրական պահանջներին։

Հրդեհ Վանաձորի «Կոնգո» թաղամասի գերեզմանատանը.

Հրդեհ՝ Նարեկ գյուղի գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք - Analitik.am

Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Կոնգո» թաղամասի գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։57-ին, մարվել՝ 16։21-ին։ Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսության» 8 աշխատակից։

Երևանի փողոցներում արդեն նկատելի էին մեծ թվով ռուսներ, ովքեր ժամանակավոր բնակություն են հաստատել. (Ֆոտոշարք)

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով բնակչության արտահոսք է սկսվել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում։ ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ ժամանակավորապես լքում են երկիրը՝ տեղափոխվելով հարևան երկրներ։

Երևան ժամանած ՌԴ քաղաքացիների թիվը ևս մեծ է։ Այսօր Երևանի փողոցներում արդեն նկատելի էին մեծ թվով ռուսներ, ովքեր ժամանակավոր բնակություն են հաստատել Երևանում։

Նշենք, որ ՌԴ քաղաքացիների ներհոսքով պայմանավորված՝ Երևանում կտրուկ աճել են վարձակալությամբ տրվող բնակարանների գները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լոռու մարզի ղեկավարը շնորհավորեց «Լավագույն ուսանող-2021» հանրապետական մրցույթի հաղթողներին

Возможно, это изображение (6 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 7-ին հյուրընկալել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող-2021» մրցույթում հաղթող ճանաչված 3 լոռեցի ուսանողներին` Անահիտ Ազարյանին, Նարեկ Հովհաննիսյանին և Անժելա Ազարյանին։
Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ազարյանը «Լավագույն ուսանող-2021» հանրապետական մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով հայագիտության ոլորտում զբաղեցրել է 1-ին տեղը։
Возможно, это изображение (7 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Մագիստրոսի կրթական ծրագրով բնագիտական ոլորտում 2-րդ տեղը նվաճել է ՎՊՀ-ի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Հովհաննիսյանը, իսկ հասարակագիտության ոլորտում պատվավոր 2-րդ տեղը գրավել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Անժելա Ազարյանը։
Շնորհավորելով ուսանողներին կարևոր ձեռքբերման կապակցությամբ՝ Լոռու մարզպետն ընդգծեց, որ հարկավոր է նույն եռանդով և ոգով շարունակել սովորել՝ օրինակ ծառայելով նաև մյուսների համար։
Возможно, это изображение (1 человек)
— Մենք գիտությամբ պիտի զարգացնենք մեր երկիրը, ներկայանանք աշխարհին և հաղթանակներ գրանցենք։ Շնորհակալ եմ ձեզ և ձեր ծնողներին։ Շարունակեք սովորել նույն ջանասիրությամբ և նվիրումով, -ասաց Արամ Խաչատրյանը։
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը ևս շնորհավորեց ուսանողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և վերելքներ ուսման մեջ և կյանքում։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության, գնահատանքի և ջերմ խոսքերի համար՝ երիտասարդները նշեցին, որ ուսմանը զուգահեռ աշխատում են, կատարելագործվում և իրենց ապագան միմիայն հայրենի քաղաքում են տեսնում։