Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորեց «ՄԻԳ» ՀՌԸ անձնակազմին ընկերության հիմնադրման 25-ամյակի և Ռադիոյի միջազգային օրվա առթիվ














ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գործատուին ՊՇՏ թեստ ներկայացնելու պահանջը հանվել է։
Հայաստանի Հանրապետությունում այժմ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, ուստի ուժը կորցրել է աշխատողների աշխատավայր ներկայանալիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնելու պահանջը:
Բացի այդ, չեղարկվել են անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանների Ձևերը:

Միաժամանակ, թույլատրվել է մի շարք հաստատություններում զանգվածային միջոցառումների (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ), արտաուսումնական խմբակների իրականացումը՝ ապահովելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։
Հրամանի փոփոխությունը հրապարակվել է այսօր. նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ոստիկանության Նաիրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Լոռու մարզի երկու բնակիչ Զովունիի մի կիսակառույց շինությունից գողություն են անում:
Ապրիլի լույս 25-ի գիշերը նույն բաժանմունքի ծառայողները Զովունիում դարանակալել, իսկ կասկածվողների «ԲՄՎ» մակնիշի մեքենան նկատելուց հետո հետապնդել ու կանգնեցրել են մեքենան: Լոռեցի տղամարդիկ, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին:
Մեքենայում գողոն կար։ Պարզվել է, որ նրանք Զովունի գյուղից և Երևանի Դավիթաշեն թաղամասից շինարարական հենակներ են գողացել:
Բերման ենթարկված տղամարդիկ տվել են խոստովանական բացատրություն:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են։

Ապրիլի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1829 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 100, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 147 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 122-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 765-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 40 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։
Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 638 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 63 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 19, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 92 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 3-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 71-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 206-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 4 անձի։
Նույն ժամանակահատվածում Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 887 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 54 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 78 անձ։ 5 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 74-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 534-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 16 անձի՝ բացահայտելով ապօրինի ծառահատման դեպքեր։