Գլխավոր Блог էջ 81

Փաստաբաններն անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերեն կանանց․ հայտարարություն

ՃԱՆԱՉԵՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ․ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ - YouTube

ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է 2022թ. մարտի 10-ին և 11-ին հանրապետության ամբողջ տարածքում կանանց իրավունքներին նվիրված միջոցառում իրականացնելու մասին:

Միջոցառման շրջանակներում փաստաբանական գրասենյակները և փաստաբանները անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:

Միջոցառմանն արդեն իսկ միացել են ավելի քան հինգ տասնյակ փաստաբաններ և երեք տասնյակ փաստաբանական գրասենյակներ իրենց թիմերով, ինչպես նաև «Փաստաբանական դպրոց»-ը:

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:

Հարգելի՛ գործընկերներ, Փաստաբանների պալատը նախատեսում է միջոցառման վերաբերյալ իրականացնել հանրային լայն իրազեկում և ակնկալում է այդ առումով բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը: Միջոցառումը բաց է լուսաբանման համար:

Լրացուցիչ մանրամասների և հետաքրքրող հարցերի առնչությամբ կարող եք կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանի հետ (հեռ.՝ 077 96 06 37) :

ՀՀ Փաստաբանների պալատ

Հանրային քննարկում Վանաձորի համայնքապետարանում

Возможно, это изображение (13 человек и в помещении)

Տեղի ունեցավ հանրային քննարկում Վանաձորի համայնքապետարանում
2022 քվականի մարտի 2-ին Վանաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 մայրուղու մինչև 6 կմ հատվածում վթարավտանգ տեղամասերի ասֆալատապատման, ճանապարհային նշաններով երթևեկության կագարավորման նախագծի և բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի քննարկումը:
Возможно, это изображение (4 человека, люди стоят, люди сидят и в помещении)
Մասնակիցների կողմից քննարկման հիմնական թիրախն էր միջպետական ճանապարհաեզրին տեղադրված ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման տնակների հատվածում անվտանգ երթեկության ապահովումը /ժողովրդի կողմից ՛՛3-չդ մասի գարաժներ՞ կոչվող հատվածը/:
Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)
Նախագծով նախատեսվում է ասֆալտապատել տնակների առջևի հատված և սիզմարգերի նեղ հատվածով առանձնացնել մուքեր և ելքեր դեպի միջպետական հատված:
Քննարկումների ժամանակ ներկայացվեցին մի շարք առաջարկություններ, որոնք նախագծողները հաշվի կառնեն շինարարությունից առաջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Սաշայի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

Возможно, это изображение (1 человек, стоит, костюм, в помещении и текст «२२ ረበቡበት Ưur paaAmиHиcTpauиR лopийcKoй o6лacTи www.lori.m»)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Սաշայի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։
Շնորհավորում ենք, մաղթում աշխատանքային հաջողություններ ի շահ Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության։

Ապրիլի 1-ից գազը կթանկանա․ ՀԾԿՀ-ն որոշումն ընդունեց

Yerevan.Today | Գազի գինը կրկին կբարձրանա․ «Հայաստանի Հանրապետություն»

Գազի սակագինն ապրելի 1-ից սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր բավարարեց «Գազպրոմ Արմենիայի» հայտը, սակայն ՀԾԿՀ-ի արած առաջարկների հիման վրա․ ռուսական ընկերությունն առաջարկում էր կապույտ վառելիքի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորոկան սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։

Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների, այսինքն՝ բիզնեսի համար, ՀԾԿՀ-ն շուրջ 4 տոկոս թանկացում էր նախատեսում, ավելի քան 4 տոկոս թանկացում էլ ջերմոցային տնտեսությունների համար։

Փաստորեն գազը միջինը 4.1 տոկոսով կթանկանա, ռուսական ընկերությունը, մինչդեռ 6 տոկոս թանկացում էր նախատեսում ու միասնական սակագնի սահմանում։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.

1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

2) Բնակչությանը (բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների՝ տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար) վաճառվող բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

4) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

5) վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի ապրիլի 1-ից:

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնողներ են դարձել (Ֆոտոշարք)

Ուրախ Լուր . 44-օրյա պшտերшզմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնողներ են դարձել

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնողներ են դարձել:
«Շենգավիթ» ԲԿ֊ում հաճելի իրարանցում է՝ 44֊օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրն է ծնվել․ Մոր խոսքերով իսկը Գարիկի փոքրությունն է, Գարիկի պես էլ լավ ու բարի մարդ է մեծանալու:

Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և դիմելով «Շենգավիթ» ԲԿ֊ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին( Dr. Anna Khachatryan/գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ ) , կատարեցին այդ երազանքը փոխնակ մոր օգնությամբ:
Փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել, հայրը պատմում է՝ այլ անուն էր ուզում տալ որդուն, բայց մայրը պնդել է՝ թող իրենց Գարիկը կրկին տանը լինի.

Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները ծնողներ են դարձել

Ամուսինները հուզմունքը չեն կարողանում թաքցնել, մայրը պատմում է՝ բալիկի ծնունդից առաջ շատ անհանգիստ է եղել, հետո երազ է տեսել, ու հասկացել՝ վախենալ պետք չէ՝ Աստված ու հերոս Գարիկն այնպես կանեն, որ ամեն ինչ բարեհաջող կընթան:

Հայրիկի խոսքով՝ ամեն ջանք կներդնեն, որ նորածին որդին անհոգ մեծանա, Գևորգ Դավթյանը վստահեցնում է՝ փոքրիկն իրենց ընտանիքի հույսն ու հավատն է լինելու.

60-ամյա ծնողները – Live News

Տիկին Գոհարը չի թացնում՝ կարոտել է, երբ իրեն մայրիկ էր ասում որդին, փոքրիկ Գարիկը կօգնի նորից զգալ այդ բերկրանք:

Վերջին 1,5 տարին կորցրած որդու կարոտից քուն չի ունեցել, այսուհետ պատրաստ է կրկին անքուն գիշերներ անցկացնել, միայն թե արդեն նորածին Գարիկի կողքին լինելու համար:

Հասուն հղիությունից ծնված փոքրիկը ծնվել է 3,450 կգ․ քաշով և 51սմ․ հասակով, նրա ծնունդն ընդունել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար Աշոտ Սիրունյանը: Հերոսի եղբայրն իրեն հրաշալի է զգում և պատրաստվում է տուն գնալ:

Տեսանյութեր - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Ծնվելուց հետո փոքրիկ Գարիկը գտնվել է Նորածնային և անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում՝ ղեկավար Հակոբ Մելքումյանի և նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի հսկողության ներքո:
Նազելի Սանոսյանը Գարիկի առաջին բժիշկն է, ինչպես նա է ասում՝ աչքերը բացել ու իրեն է տեսել:

Կլինիկայի ողջ բուժանձնակազմը յուրահատուկ պատասխանատվությամբ ու հուզմունքով են հոգ տանում փոքրիկի մասին

Աղբյուրը՝ Շենգավիթ ԲԿ