Աշխարհում միակ երկիրը, որտեղ բժշկությունը և ուսումը անվճար է, իսկ տան դռները չեն կողպում. Գիտե՞ք որ երկիրն է այն…

723

Այսօր կպատմենք մի երկրի մասին, որտեղ կյանքը ուտոպիայի է նման։

Այս երկիրը Իսլանդիա է կոչվում։ Այն այնքան հայտնի չէ, որքան շատ ուրիշ պետություններ, սակայն այն ավելի լուրջ ուշադրության է արժանի և ահա թե ինչու։

Իսլանդիան 332529 բնակչություն ունի։ Այստեղ բոլորն իրար գիտեն, այդ պատճառով էլ տնից դուրս գալիս դուռը կողպելու կարիք չկա, կամ մեքենայի բանալին հանելու։ Այստեղ երեխաներին սայլակով հանգիստ թողնում են խանութի մոտ և ներս մտնում։

Նախկին սիրահարները բաժանվելուց հետո լավ ընկերներ են մնում, քանի որ իրենց բոլոր ընկերներն ընդհանուր են։ Իսլանդիայում չկա «Մակդոնալդս» արագ սննդի ոչ մի ռեստորան. դրանցից վերջինը փակվել է 2008 թվականին։

Իսլանդացիները շատ են սիրում կարդալ և համարվում են աշխարհի ամենակարդացող ժողովուրդը։

Այստեղ աշխատանքի ընդունվելիս երաշխավորագիր նախկին գործատուից չի պահանջվում, քանի որ այստեղ մարդիկ իրար հավատում են և երբեք չեն ստուգի նշված տեղեկատվությունը։

Իսլանդիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ մարդիկ առցանց ռեժիմով են քվեարկում։

Ինչ կա Իսլանդիայում. Իսլանդիայի բացահայտումը. կյանքի և աշխատանքի հեռանկարները ռուս միգրանտների համար աշխարհի վերջում

Այս երկիրը շատ պահպանողական է համարվում. տեղի բնակիչներն այստեղ շատ լուրջ են վերաբերվում ամուսնությանն ու ընտանեկան ավանդույթներին։ Միևնույն ժամանակ, սակայն, նրանք հանդուրժող և հարգալից են միմյանց նկատմամբ, այդ պատճառով էլ միասեռ ամուսնությունների օրինականացումն այստեղ շատ հանգիստ ընդունվեց։

Իսլանդիայում չկա բանակ։ Եթե քաղաքացիներից ինչ որ մեկն ուզում է ծառայել բանակում, նա կարող է միանալ Նորվեգիայի բանակին՝ երկու երկրների միջև պայմանագրի շրջանակներում։

Բոլոր դպրոցներն ու մյուս կրթական հաստատություններն այստեղ անվճար են։

Իսլանդիայում չկան մասնավոր հիվանդանոցներ, քանի որ չկա դրա անհրաժեշտությունը։ Պետական հիվանդանոցները բնակչությանն անվճար բարձրակարգ բժշկական ծառայություն են մատուցում։

Այս երկրում կենտրոնացված ջեռուցման համակարգ է օգտագործվում, բայց կարևորն այն է, որ այն բնակիչներին անվճար է տրամադրվում։

Ամեն տարի Իսլանդիան հայտնվում է ամենաբարձր կենսամակարդակով երկրների տասնյակում։

Ահա այսպիսի փոքրիկ և զարմանահրաշ երկիր է Իսլանդիան։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ