Փաստաբաններն անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերեն կանանց․ հայտարարություն

846

ՃԱՆԱՉԵՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ․ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ - YouTube

ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է 2022թ. մարտի 10-ին և 11-ին հանրապետության ամբողջ տարածքում կանանց իրավունքներին նվիրված միջոցառում իրականացնելու մասին:

Միջոցառման շրջանակներում փաստաբանական գրասենյակները և փաստաբանները անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:

Միջոցառմանն արդեն իսկ միացել են ավելի քան հինգ տասնյակ փաստաբաններ և երեք տասնյակ փաստաբանական գրասենյակներ իրենց թիմերով, ինչպես նաև «Փաստաբանական դպրոց»-ը:

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:

Հարգելի՛ գործընկերներ, Փաստաբանների պալատը նախատեսում է միջոցառման վերաբերյալ իրականացնել հանրային լայն իրազեկում և ակնկալում է այդ առումով բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը: Միջոցառումը բաց է լուսաբանման համար:

Լրացուցիչ մանրամասների և հետաքրքրող հարցերի առնչությամբ կարող եք կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանի հետ (հեռ.՝ 077 96 06 37) :

ՀՀ Փաստաբանների պալատ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ