Հայոց բանակն այսօր 30 տարեկան է

753

խաղաղապահ ուժեր Archives - Նորություններ Արցախից aparaj.am

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Այսօր հիրավի տոնն է ոչ միայն բանակի ու ծառայող զինվորների, այլեւ նրանց ծնած հերոս մայրերի, հայրենիքի պաշտպանության համար նահատակված ու խեղված բոլոր երիտասարդ տղաների ու բոլոր նրանց, ում համար ազգն ու բանակը իրական հպարտանալու արժեքներ են:

Եվ ուրեմն, թող շնորհավո՛ր լինի բոլորիս տոնը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ