«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի միջոցառման ամփոփիչ հանդիպումն անցկացվեց Լոռու մարզպետարանում

548

Возможно, это изображение (10 человек, люди стоят и в помещении)

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վանաձորի «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի նախաձեռնությամբ կյանքի կոչված «Ես օրինապահ եմ» խորագրով միջոցառման ամփոփիչ հանդիպումն անցկացվեց Լոռու մարզպետարանում:
Возможно, это изображение (6 человек, люди сидят и люди стоят)
Կենտրոնը նախաձեռնության իրականացման նպատակով սերտորեն համագործակցել է Լոռու մարզպետարանի և Վանաձորի դպրոցների հետ: «Ես օրինապահ եմ» խորագրով նախաձեռնության առաջին փորձնական փուլն անց է կացվել Վանաձորի թիվ 2, 3, 4, 6, 22, 28 և 30 դպրոցների մասնակցությամբ: Յուրաքանչյուր դպրոցում աշակերտներից կազմված 5-7 հոգանոց նախաձեռնող խմբերը մասնակցել են վերապատրաստման դասընթացների, ուսուցողական հանդիպումներ են ունեցել շահագրգիռ կառույցների հետ: Յուրաքանչյուր դպրոցում նախաձեռնող խմբերը ստեղծել են «Ես օրինապահ եմ» խորագրով տեղեկատվական անկյուններ:
Возможно, это изображение (12 человек, люди стоят, цветок и в помещении)
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, աշակերտներ, ուսուցիչներ և ներկայացուցիչներ համագործակից կառույցներից:
Բացման խոսքով հանդես եկան Վանաձորի «Փոքրիկ իշխան» կենտրոնի համակարգող Նարինե Ղազարյանը և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը: Նախաձեռնությունն իրենց խոսքում կարևորեցին և Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանն ու Ոստիկանության Լոռու մարզի ԱԳԸԲԿ Տարոնի բաժնի պետ Ռուդիկ Վարոսյանը:
Возможно, это изображение (6 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Վանաձորի թիվ 3 դպրոցի տնօրեն Հեղինե Կոստանյանը նշեց, որ նմանօրինակ նախագծերը շատ կարևոր են և նշանակալի դեր ունեն մատաղ սերնդի դաստիարակման գործում:
Յուրաքանչյուր դպրոցի նախաձեռնող խումբը ներկայացրեց իր կողմից կատարված աշխատանքը: Աշակերտները պատրաստակամություն հայտնեցին ձեռք բերած կարողություններն և հմտությունները փոխանցել իրենց հասակակիցներին:
Հանդիպման ավարտին ծրագրի մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի և հուշանվերների:
2022թ.-ին նախատեսվում է ծրագիրն իրականացնել Վանաձորի մյուս դպրոցներում ևս:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ