Домой ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ Լոռու մարզի մի խումբ բուժաշխատողներ պարգևատրվել են Առողջապահության նախարարի պատվոգրերով և շնորհակալագրերով

Լոռու մարզի մի խումբ բուժաշխատողներ պարգևատրվել են Առողջապահության նախարարի պատվոգրերով և շնորհակալագրերով

0
Լոռու մարզի մի խումբ բուժաշխատողներ պարգևատրվել են Առողջապահության նախարարի պատվոգրերով և շնորհակալագրերով

Возможно, это изображение (12 человек, люди стоят и в помещении)

Առողջապահության համակարգում անձնվեր և պատասխանատու աշխատանքի, հայրենիքին մատուցած ծառայությունների, անմնացորդ նվիրումի համար #ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել #Լոռու մարզի մի խումբ նվիրյալ բուժաշխատողներ:
Նրանց այսօր հանդիսավոր պայմաններում պարգևները հանձնեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Возможно, это изображение (6 человек, люди сидят, люди стоят и в помещении)
-Համավարակի պայմաններում ձեր կողմից մատուցված ծառայությունները, ձեր անմնացորդ նվիրումը արժանի են ամենաբարձր գնահատականի: Դուք մարտիկներ եք առողջապահության ոլորտում և համառ պայքար եք մղում յուրաքանչյուր հիվանդի կյանքի համար՝ հաճախ վտանգելով ձեր անձը,-ասաց Գ. Ասրյանը՝ իր երախտիքի խոսքը հայտնելով նաև մարզպետ Արամ Խաչատրյանի անունից:
-Ոչինչ չի կարող փոխհատուցել այն մեծագույն, գերմարդկային աշխատանքը, որը համավարակի պայմաններում իրականացնում եք դուք: Վստահ եմ, կանգ չենք առնելու և կրկնապատկելու ու եռապատկելու ենք մեր ձեռքբերումները,-ասաց վարչության պետը:
Բուժաշխատողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին գնահատանքիի համար:
ՀՀ նախարարի պատվոգրերի են արժանացել #Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Աննա Սարդարյանը, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկ-ռենտգենաբան Արթուր Անտաշյանը, մանկաբույժ Մերի Պետրոսյանը, #Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը, #Տաշիրի բժշկական կենտրոնի փոխտնօրեններ Նորայր Ասլանյանը և Ալլա Մկրտչյանը, #Մեծ_Պարնիի առողջության կենտրոնի ընտանեկան բժիշկ Արամ Նազարյանը, թերապևտներ Սիրանուշ Դարչինյանը և Արմեուհի Բաբայանը, #Սպիտակի ԲԿ բժիշկներ Լյովա Դարչինյանը, Թամարա Լամբարյանը, Արմեն Չոբանյանը, ռեանիմատոլոգ Գարիկ Սահակյանը, #Մեծավանի առողջության կենտրոնի ընտանեկան բժիշկ Արտակ Սերոբյանը:
Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)
Շնորհակալագրերի են արժանացել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույր Հասմիկ Սիրադեղյանը, վարորդ Արտակ Ջանջուղազյանը, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի ռենտգեն-լաբորանտ Մարո Օհանյանը, ինֆեկցիոն կաբինետի բուժքույր Ցողիկ Խաչատրյանը, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի ռենտգեն-լաբորանտ Նորա Եգանյանը, վարորդ Սեյրան Հարությունյանը, կրտսեր բուժաշխատող Գյուլվարդ Հովհաննիսյանը, Սպիտակի ԲԿ բուժքույրեր Մարինե Սիմոնյանը, Վանուհի Սահակյանը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here