2022թ.–ի հունվարի 1–ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա

868

 

AraratNews - Կարևոր լուր արցախցի թոշակառուների և նպաստառուների համար

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. Այսօր կառավարության նիստի ընթացքում որոշում է կայացվել 2022թ.–ի հունվարի 1–ից կենսաթոշակների ու նպաստների չափն ավելացնելու մասին։

Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների չափերը ևս կավելանան։

«Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար կսահմանվի 43 հազար դրամ՝ 40 հազարի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 33 հազար դրամ՝ 30 հազար դրամի փոխարեն և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 30 հազար դրամ՝ 27 հազար դրամի փոխարեն», – նշեց նախարարը։

Նրա խոսքով, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30 հազ դրամ՝ 27 հազ դրամի փոխարեն։

Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կսահմանվեն 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 հազար դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նույնպես կբարձրանա` դառնալով 28 հազար 600 դրամ, 26 հազար 600 դրամի փոխարեն:

«Երջանիկ չենք այն չափերից, որոնցով բարձրացնում ենք կենսաթոշակները, բայց երբ  նայում ենք եղած բազայի վրա, դա տոկոսային բավականին շոշափելի աճ է», – ասաց վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ