Վանաձորի տներից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք (տեսանյութ)

569

 

Վանաձորի տներից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի 35-ամյա մի բնակիչ իր տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր  քրեական գործ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Դեկտեմբերի 11-ին, դատարանի որոշմամբ, ոստիկանության ծառայողները խուզարկել են Վանաձորի Բաղրամյան 1-ին փողոցի տներից մեկը։ Հայտնաբերվել ու առգրավվել են գործարանային համարով «Մակարով» ատրճանակ, որի պահունակի 8 փամփուշտով, «Perecta Mod. FBI 8000» գրառմամբ ատրճանակ, մեկփողանի հրացան, տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտներ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ