Հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթական ելույթները Բուլղարիայում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։ Նախ հաղթական օրվա մեկնարկը դրեց 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը առավելության հասավ էստոնացի Մաքսիմ Մակառովի նկատմամբ։ Այնուհետև բացահայտ առավելությամբ մոլդովացի մրցակցին հաղթեց 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։ Հաղթանակներ տոնեցին նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանն ու 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը։ Ընդ որում Հովակիմյանը թուրք մրցակցին հաղթեց բացահայտ առավելությամբ։ Մրցակցի առողջությունից ելնելով մրցավարները 3- րդ ռաունդում դադարեցրին մենամարտն ու հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին։
Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա