Լոռու մարզում կստեղծվի գործունեություն ծավալող ՀԿ-ների տվյալների ամբողջական բազա

569

Возможно, это изображение (8 человек, люди стоят и в помещении)

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմավորված աշխատանքային խմբի» առաջին նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը։
Возможно, это изображение (1 человек и в помещении)
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկվեցին խմբի աշխատանքային կանոնակարգի նախագծում նախապես ներկայացված փոփոխությունները։ Կանոնակարգի վերջնական տարբերակը տեղում իրականացված բաց քվեարկությամբ միաձայն արժանացավ նիստի մասնակիցների հավանությանը։
Возможно, это изображение (6 человек, люди стоят и в помещении)
Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ, խմբի անդամ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց պետական, համայնքային կառույցների և ՀԿ սեկտորի համագործակցությամբ մարզի համայնքների համար կարևորություն ունեցող զարգացման ծրագրերի իրականացման հնարավոր մեխանիզմները՝ առաջարկելով ստեղծել մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ների ներուժը և հնարավորություններն արտացոլող տվյալների ամբողջական բազա, որից հնարավոր կլինի օգտվել ծրագրեր նախաձեռնելու դեպքում։
Возможно, это изображение (6 человек, люди стоят, люди сидят, цветок и в помещении)
Վերջինս արժանացավ ներկաների հավանությանը, և որոշում կայացվեց մշակել ձևաչափ, նշված տեղեկատվությունը հավաքագրելու համար։ Առաջիկայում աշխատանքային խումբը ձեռնամուխ կլինի այդ գործընթացի իրականացմանը։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ