Ապրիլի 3-ից 5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան և Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Տավուշի մարզի Իջևան, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում, Ազատ, Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղերում, Սյունիքի մարզի Կապան-Տաթև ավտոճանապարհին։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։