Քաղհասարակության ներկայացուցիչները հավանության արժանացրեցին համայնքապետարանի և մարզպետարանի նախաձեռնությանը

468

Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Գաղտնիք չէ, որ Վանաձոր համայնքի «աքիլլեսյան գարշապարը մնում է թափառող շների խնդիրը: Թեև համայնքում 2021 թվականին իրականացվել է թափառող շների ստերջացում համայնքային բյուջեի հաշվին, բայց ստերջացված շների քանակը (շուրջ 400) համադրելի չէ 2021 թվականին թափառող շների կողմից քաղաքացիներին կծելու և վնասվածք հասցնելու դեպքերի հետ (342 դեպք): Վերջինները միայն բուժհաստատություններում գրանցված դեպքերն են: Կան նաև բազմաթիվ չգրանցված դեպքեր:
Возможно, это изображение (8 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանը սոցիալական ցանցի միջոցով հրավեր էր ուղարկել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող քաղհասրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու համայնքապետարանի և մարզպետարանի նախաձեռնությունը ՝ փորձնական կարգով բնակելի տարածքներից մեկուսացված և ցանկապատված վայրում հավաքել 50 և ավելի թափառող շներ և դրանց պահել հսկողության տակ: Պահպանման վայրում կիրականցվի նաև շների կերակրում բարեգործ անհատների և կազմակերպությունների կողմից: Պահպանման տարածքը սեփականատերը կամավոր տրամադրում է այդ նպատակով իրականացվող գործողությունների համար: Սա ամենևին չի նշանակում, որ համայնքային բյուջեի հաշվին չի իրականացվելու շների ստերջացման գործընթացը: Այս նախաձեռնությունն իրականացվելու է զուգահեռ և նպատակ ունի հետագայում, եթե փորձը հաջողություն ունենա, համայնքում ստեղծել ավելի մեծ քանակով թափառող շների պահպանման մասնագիտացված տարածք կամ միավոր:
Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)
Քննարկմանը ներա էին թե անհատ ակտիվիստներ, թե՝ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցում էր նաև Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն ՏԻ եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Արեն Անանյանը, ում ջանքերի շնորհիվ լուծվել է շների պահպանման տարածքի հարցը: Փորձնական ծրագրի իրականացման փուլում հանրությունը կտեղեկացվի պահպանման վայրի, թափառող շնորի հավաքման կամ հանձնման , ինչպես նաև պահպանման վերաբերյալ սպառիչ տեղեկություն:
Քննարկմանը մասնակից քաղհասարակության ներկայացուցիչները հավանություն տվեցին նախաձեռնությանը և որպես հանձնառություն, պարտավորվեցին կամավորության սկզբունքով աջակցել ծրագրի իրականացման բոլոր փուլերում:
Հետագայում նման հանդիպումները կկրեն պարբերական և գործնական բնույթ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ