«Դինամո» մարզահամալիրում Հայաստանի մեծահասակների բռնցքամարտի առաջնությունից մի քանի օր անց պայքարի մեջ են մտել նաեւ երիտասարդները:
Մասնակցել են 150-ից ավելի մարզիկներ: Հաղթողներ են դարձել Թովմաս Թովմասյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Սարգիս Շահվերդյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Տարոն Սարգսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ), Ավետիք Հովակիմյանը (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (+92 կգ):
Աղջիկների առաջնությունում ոսկե մեդալներ են նվաճել Լուսինե Գեւորգյանը (48 կգ), Ջուլիա Լալայանը (57 կգ) եւ Աննա Զուռնաչյանը (60 կգ):
Հաղթողներն ու մրցանակակիրները ընդգրկվելու են Հայաստանի հավաքականում, որը ու 10 օրից Ծաղկաձորում հավաք է ունենալու: Ապա բռնցքամարտիկները միջազգային մրցաշարի են մասնակցելու, որը ստուգատես է լինելու ապրիլին Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: