Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ճանաչողական այցով եղավ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում

758

Возможно, это изображение (2 человека, люди стоят и небо)

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր: Մարզի ղեկավարին էր միացել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Պաշտոնյաները ընկերությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին արտադրական տարածքներում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին, եղան նաև Թեղուտի հանքավայրում:
Возможно, это изображение (1 человек, дорога и природа)
Վերջին 2-3 տարվա ընթացքում, ըստ ուսումնասիրությունների, բավականին դրական փոփոխություններ են կատարվում թե՛ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, թե՛ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: Մասնավորապես՝ Ախթալայի կոմբինատի պոչերի խտացման և ջրազրկման տեղամասում,որը կառուցվել է շուրջ 3 տարի առաջ նոր տեխնոլոգիայով և եզակի է հանրապետությունում, պաշտոնյաները ականատես եղան պոչանքների չորացման գործընթացին, չոր պոչերն այնուհետ տեղափոխվում են:
Возможно, это изображение (8 человек, люди стоят и на открытом воздухе)
Կոմբինատի ղեկավարության կողմից բարձրացվեց այն հարցը, որ առկա պոչամբարը ունակ չի լինի ապագայում տեղավորելու չոր պոչերը և անհրաժեշտություն է առաջացել ունենալու նոր պոչամբար: Լոռու մարզպետի առաջարկությամբ, առաջիկայում հանդիպում կկազմակերպվի կոմբինատի մասնագետների և շահագրգիռ այլ կառույցների հետ խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով:
Возможно, это изображение (озеро, природа и гора)
Ինչ վերաբերում է Թեղուտին, տնօրինության հավաստմամբ, աշխատանքները կազմակերպվում են սահմանված նորմերին համապատասխան: Տարբեր մասնագիտական կազմակերպությունների կողմից, ինչպես նշվեց, պարբերաբար ուսումնասիրություններ են իրականացվում սեյսմիկության և արտանետումների ծավալները որոշելու համար: Բնական է, որ որոշ տեխնիկական խնդիրներ առաջանում են, ինչպես բոլոր նմանատիպ արտադրություններում, սակայն, արվում է ամեն հնարավորը, որպեսզի բնությանը պատճառվող վնասները հասցվեն նվազագույնի և միաժամանակ հնարավոր լինի զարգացնել տնտեսությունը: Բացի այդ, ընկերությունները տարածաշրջանի համար նաև զբաղվածության խնդիր են լուծում:
Возможно, это изображение (на открытом воздухе)
Մարզի ղեկավարի հավաստմամբ, բարձրացված խնդիրների քննարկման նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ, որը համակողմանի ուսումնասիրություններ կիրականացնի և կառաջարկի արդյունավետ լուծման տարբերակներ:
Возможно, это изображение (в помещении)

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ