Փետրվարի սկզբին ինչ եղանակ է սպասվում․․․

830

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8⁰C, որը մեկ ⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից:
1-ին տասնօրյակը բնորոշվում է ավելի ցածր ջերմաստիճաններով, հետո ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել: Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, բայց հովտային շրջաններում տարիների 20 տոկոսի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է ութից տասնչորս օր:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով | Ֆակտոր տեղեկատվական կենտրոնՆրա բարձրությունը չի գերազանցում յոթ սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի 1-ին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում: Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է մեկից ութ օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում ու ցածրադիր վայրերում: Փետրվարը հունվարի համեմատ առավել քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը:

Ձյուն է սպասվում

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C: Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C: Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային շրջաններում՝ -6…-8°C: Լոռու մարզում՝ -2…-4°C, Տավուշի մարզում՝ -1…+1°C: Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C, լեռնային շրջաններում` -6…-8°C: Սյունիքի մարզի հովտային շրջաններում +2…+3°C, նախալեռնային շրջաններում` -2…-4°C: Արցախի հովտային շրջաններում կանխատեսվում է +2…+3°C, նախալեռնային շրջաններում` 0…-2°C:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ