Домой ԼՈՒՐԵՐ Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

0
Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Ցուրտ ճակատը մոտենում է. Սպասվում են տեղումներ. Եղանակը կցրտի 16 աստիճանով

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here