Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

419

Возможно, это изображение (6 человек и люди стоят)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
 Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Հովհաննես Ավետիսյանին (http://lori.mtad.am/structure/bio/508/)՝ նրան մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի շահ Լոռու մարզի։
Հ․ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կառավարությանը և Լոռու մարզպետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ ջանք չի խնայելու ուժերի ներածին չափով ծառայելու մարզին և մարզի բնակիչներին։ Ինչպես հայտնի է, ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար Լոռու մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ (http://lori.mtad.am/news/item/2021/12/02/news3/) արժանացել էին պարգևների: Այսօր մեդալները նրանց փոխանցեց մարզի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով ծառայության ու թիկունքն ամուր պահելու համար։
Возможно, это изображение (15 человек, люди стоят и в помещении)
 Խորհարդակցության ընթաքում քննարկվեցին առանցքային հարցեր մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի, գյուղատնտեսական ցուցանիշների, քաղաքաշինության, կրթության, սոցիալական, առողջապահական, հողաշինության, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի և 2022թ.-ի համար ներկայացված ծրագրային նախնական հայտերի, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված և այլն։
Возможно, это изображение (6 человек, люди сидят и в помещении)
 Մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է հետևողական լինել բոլոր ծրագրերի և գործընթացների հաջող ընթացքն ապահովելու հարցում, որպեսզի արդյունքներն ակնառու լինեն:
Քննարկվեցին ոլորտային այլ խնդիրներ, տրվեցին հանձնարարականներ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ