Գլխավոր ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ծանոթացավ Վանաձոր համայնքի շենքերի վերելակների նորոգման ավարտական աշխատանքներին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ծանոթացավ Վանաձոր համայնքի շենքերի վերելակների նորոգման ավարտական աշխատանքներին

552

Возможно, это изображение (1 человек и в помещении)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շրջայցով Վանաձոր քաղաքի այն թաղամասերում էր, որտեղ ՀՀ կառավարության որոշմամբ, Լոռու մարզպետարանին հատկացված մարզի #հրատապ խնդիրների լուծման ծրագրի միջոցներով, իրականացվել են շենքերի վերելակների նորացման և նորոգման աշխատանքներ: Մարզի ղեկավարը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի, մարզպետարանի, համայնքապետարանի և շինաշխատանքները կատարող ընկերության պատասխանատու պաշտոնյաների հետ հետևեց աշխատանքներին և տեղում քննարկեց ընթացիկ խնդիրները:
Ծրագրով նախատեսված էր վերելակների նորոգումն ավարտին հասցնել փետրվար ամսին, սակայն աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետից շուտ և շահագործման կհանձնվեն մոտ օրերս։

Возможно, это изображение (5 человек и люди стоят)

Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում վերանորոգվել են
Ռուսթավի 8, Երևանյան խճուղի 147/2, Տիգրան Մեծի 44, Նարեկացի 3Ա շենքերի վերելակները, որոնց նորոգման համար հատկացվել է 12 միլիոն դրամ։
Ռուսթավի 8 շենքի բնակիչների խոսքով՝ արդեն մոտ 30 տարի շենքի վերելակը չէր աշխատում, այն կօգտագործեն խնամքով։

Возможно, это изображение (6 человек и люди стоят)
Մարզի ղեկավարը բնակիչներին վստահեցրեց, որ գործընթացը շարունակական է լինելու․
-Սա մեր պարտականությունն է, և անելու ենք հնարավորը ոչ միայն Վանաձոր համայնքի շենքերի վերելակների նորոգման համար, այլև ամբողջ մարզի,-ասաց նա։
Ա. Խաչատրյանը պատասխանատու անձանց հանձնարարեց անմիջական ուշադրության տակ պահել մարզում իրականացվող ծրագրի ընթացքը:

Возможно, это изображение (6 человек, люди стоят и в помещении)

Հիշեցնենք, որ Լոռու մարզին հատկացվել է 𝟭𝟰𝟬 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար: Հատկացված միջոցներով մարզում նորոգվել են դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ և այլն: