Գլխավոր ԼՈՒՐԵՐ Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 𝟭𝟯𝟵.𝟵 միլիոն դրամ է հատկացրել Լոռու մարզին

Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 𝟭𝟯𝟵.𝟵 միլիոն դրամ է հատկացրել Լոռու մարզին

211

📍 Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 𝟭𝟯𝟵.𝟵 միլիոն դրամ է հատկացրել Լոռու մարզին՝ մասնակցային բյուջետավորման շրջանակում 𝟲 ծրագրի վերաֆինանսավորման և ևս 𝟵𝟲․𝟱 միլիոն դրամ՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 𝟮 ծրագրի համաֆինանսավորման համար։

Արդյունքում՝

🔹 #Ալավերդի և #Ակներ բնակավայրերում գործարկվել է նոր հանրային տրանսպորտ՝ 𝟱 ավտոբուսով,

🔹 #Դսեղում բարեկարգվել է փոքր հրապարակ,

🔹 #Շահումյան բնակավայրում իրականացվում են սպորտային և ֆուտբոլային դաշտերի վերակառուցման աշխատանքներ,

🔹#Գուգարքում կառուցվում է 𝟮 խաղահրապարակ,

🔹 #Ազնվաձորում բարեկարգվում է նախադպրոցական հաստատության խաղահրապարակը,

🔹 #Փամբակում նորոգվում է ճանապարհ և ձեռք է բերվում բազմաֆունկցիոնալ տրակտոր,

🔹 #Ստեփանավանում պարսպապատվում և բարեկարգվում են քաղաքային գերեզմանոցները։