Գլխավոր ԼՈՒՐԵՐ Էմին Օհանյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն

Էմին Օհանյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն

1642

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված արագ շախմատի Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների առաջնությունն ավարտվել է Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանի հաղթանակով, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Նա 1 միավոր գերազանցել է երկրորդ տեղը գրաված Մաքսիմ Ցարուկին (Բելառուս)։

Առաջնությանը մասնակցել է 45 շախմատիստ, Հայաստանը ներկայացրել է միայն Էմին Օհանյանը։