Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Ուղեանցի երկարությունը 160մ է, լայնությունը՝ 14մ։ Ուղեանցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են։ Ասֆալտապատվում են նաև կամրջին մոտեցնող ճանապարհները։

Առաջիկայում կկատարվեն գծանշման, կահավորման աշխատանքներ։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։






















