ℹ Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել է բռնցքամարտի մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԿԳՄՍ ոսկե մեդալակիր Վազգեն Բադալյանին և կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի Ասիայի չեմպիոն, «Վազգեն Բադալյան» մարզական ակումբի սան Անահիտ Արոյանին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշոնյաները:
🥇Լոռեցի մարզուհին օրեր առաջ հաղթանակով է վերադարձել Դուբայում անցկացված մենամարտից՝ պրոֆեսիոնալ ռինգում գրանցելով իր կարիերայի 14-րդ հաղթանակը:
Անահիտը Ստեփանավան համայնքի Ամրակից բնակավայրից է:

📍 Հովհաննես Ավետիսյանը կարևորել է Անահիտ Արոյանի և Վազգեն Բադալյանի նվիրումը մարզաձևին, շնորհակալություն հայտնել Հայաստանի և Լոռու մարզի պատիվը միջազգային տարբեր հարթակներում բարձր պահելու համար, ընդգծել մարզական ոլորտի զարգացմանն աջակցելու իր պատրաստակամությունը։

✅ Մարզպետի պաշտոնակատարը շնորհակալագրերով է պարգևատրել կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի Ասիայի չեմպիոն Անահիտ Արոյանին՝ IBA-24, WBC-24 աշխարհի չեմպիոնական գոտիները նվաճելու համար և նրա մարզիչ Վազգեն Բադալյանին՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հաղթող սան պատրաստելու համար: Անահիտը կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի առաջնություններում հաղթանակած Հայաստանի Հանրապետության առաջին կին բռնցքամարտիկն է:

Հանդիպման ավարտին Վազգեն Բադալյանը և Անահիտ Արոյանը շնորհակալություն են հայտնել՝ իրենց ձեռքբերումները բարձր գնահատելու համար։






















